Իրանում մեկնարկել է գեներալ Սուլեյմանիի հրաժեշտի արարողությունը. հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան, տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը:
«Նահատակ գեներալ Քասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան», - հաղորդում է ISNA գործակալությունը:
Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի օդանավակայանում:
Հաղորդվում է, որ այսօր, բացի Ախվազում տեղի ունեցող հրաժեշտի արարողությունից, արարողություններ տեղի կունենան նաև Մեշհեդում, երկուշաբթի՝ Թեհրանում, իսկ երեքշաբթի գեներալին կհուղարկավորեն Քերմանում:
Իրանական հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակում է իրականացնում Խուզեստան նահանգի վարչական կենտրոնից, որտեղ գեներալին հրաժեշտ տալու համար, իրանական լրատվամիջոցների տվյալներով, միլիոնավոր մարդիկ են հավաքվել:
«Մա՛հ Ամերիկային»,- հնչում է բարձրախոսներով ամբողջ քաղաքում։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:
Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:
![]()


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել