Իրանցի հաքերներ ներկայացած խումբը կոտրել է ԱՄՆ կառավարական գործակալության կայքը
Իրանցի հաքերներ ներկայացած խումբը կոտրել է ԱՄՆ կառավարական գործակալություններից մեկի կայքը եւ հրապարակել Վաշինգտոնից վրեժ լուծելու խոստումներով ուղերձներ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար, գրում է The Guardian-ը։
Դաշնային գրադարանային ծրագրի պահոցի կայքում, այն կոտրելու հետեւանքով, հայտնվել է էջ՝ «Իրանցի հաքերներ» գրությամբ, Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի եւ Իրանի դրոշի պատկերներով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունոտ դեմքին հարված հասցնող բռունցքի վրա գրված է. «(Սոլեյմանիի) նահատակությունը պարգեւ է բազմամյա անհաշտ ջանքերի համար»։
Մեկ այլ «կոտրված» էջում գրված է. «Սա Իրանի կիբեռհնարավորությունների ընդամենը փոքր մասն է»։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերք
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ռեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին