Ամստերդամը զբոսաշրջիկների համար նոր հարկ է սահմանել
Զբոսաշրջիկներն Ամստերդամում 2020 թվականից սկսած ստիպված կլինեն ամեն գիշերվա համար լրացուցիչ 3-ական եվրո վճարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով The Telegraph-ին։
Նոր հարկը ներդրվել է հունվարի 1-ից, որպես հավելում բնակության արժեքի 7 տոկոսի չափով արդեն գոյություն ունեցող վճարմանը։ Ընդ որում, այն զբոսաշրջիկները, որոնք ընտրում են Airbnb-ի միջոցով ամրագրումը, այժմ ստիպված կլինեն մեկ գիշերվա համար վճարել ավելի շատ՝ 10 տոկոս։
Ամեն տարի Ամստերդամ, որտեղ մշտապես ապրում է 1,1 միլիոն մարդ, ժամանում է 17 միլիոն զբոսաշրջիկ։ Իշխանությունները վերջին ժամանակներս հրաժարվել են Նիդեռլանդների մայրաքաղաք հյուրերի գրավումից եւ փորձում են գլուխ հանել այցելուների արդեն գոյություն ունեցող հոսքից։
«Իրավիճակը վերահսկելու համար մեզ պետք է գործել։ Այս ուղղությունն առաջ մղելու փոխարեն, եկել է դրա մենեջմենթով զբաղվելու ժամանակը»,- ասվում է 2019թ․ պաշտոնական փաստաթղթերից մեկում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել