Ավստրալիայի վարչապետը հայտնվել է քննադատության տարափի տակ անտառային հրդեհների պատճառով
Ավստրալիայի հարավարեւելյան ափին, Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգներում, այնտեղ մոլեգնող կործանարար անտառային հրդեհների պատճառով, տեղի է ունենում զանգվածային տարհանում, մտցվել է աղետի ռեժիմ։ Ինչպես տեղեկացրել է The Australian թերթը, տարերքի զոհ է դարձել տասը մարդ, առնվազն 28 հոգի փնտրվում է։
dpa գործակալության տվյալներով՝ քաղաքների ելքերի մոտ մեքենաների երկար հերթեր են գոյացել, լցակայաններում բենզինը չի հերիքում։ Հրդեհին մոտ գտնվող վայրերում մեքենաներին ուղեկցում են ոստիկանները։
Մալակուտայում, որտեղ տասնյակ հազարավոր բնակիչներ ապաստան են գտել լողափին այն բանից հետո, երբ քաղաքը ծածկվել է թանձր ծխածածկույթով, տարհանումն իրականացրել են Ավստրալիայի Թագավորական ռազմածովային նավատորմի զինծառայողները։
Ավստրալիայի վարչապետ եւ Լիբերալ կուսակցության առաջնորդ Սքոթ Մորիսոնը վաղաժամ ընդհատել է Կոբարգո քաղաք կատարած այցելությունը երկրի հարավ-արեւելքում, այն բանից հետո, երբ տեղի բնակիչները քննադատեցին նրան եւ մեղադրեցին տարերքին անբավարար դիմակայելու համար։ Ինչպես նշում են դիտորդները, իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ լիբերալների վրա համընդհանուր խորհրդարանական ընտրություններում (2020 թվականի հոկտեմբերի 17)։ Հրդեհները (որոնք չեն մարում 2019 թվականի սեպտեմբերից) սկսվելուց հետո առաջին պաշտոնական մամուլի ասուլիսում Մորիսոնը իշխանությունների արձագանքն ու նրանց կլիմայական քաղաքականությունն անվանել է «խելամիտ», տեղեկացնում է DW-ն։
Այնինչ, օդերեւութաբանները արդեն նախազգուշացրել են, որ եղանակային պայմանների բարելավում չպետք է սպասել առաջիկա հանգստյան օրերին. ջերմաստիճանը հասնում է 40-ի, օդի խոնավությունը չի գերազանցում 10 տոկոսը։ Մեկ գիշերում հրդեհների գոտին առաջ է անցնում մոտ 30 կիլոմետրով։ Կրակով բռնվել է ավելի քան 5,5 մլն հեկտար (55 հազար քառակուսի կիլոմետր), դա Դանիայի կամ Նիդեռլանդների տարածքից մեծ է։ Միայն Վիկտորիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգներում ոչնչացվել է 1300 շենք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել