Խելահեղ վերջին տուր Գերմանիայում
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին տուրից առաջ, ճիշտ է, արդեն պարզ էր, որ չեմպիոնը Բավարիան է, իսկ Լայպցիգը՝ երկրորդն է, բայց դեռ կային բազմաթիվ չլուծված հարցեր:
Այսպես, պետք է որոշվեր, թե ով է երրորդը՝ Դորտմունդի Բորուսիան, թե Հոֆենհայմը: Պարզ չէր, թե որ թիմերն են Գերմանիան ներկայացնելու Եվրոպայի լիգայում: Ավելին, պարզ չէր, թե ով է այն թիմը, որը պետք է անցումային խաղեր անցկացնի Երկրորդ բունդեսլիգայում երրորդ տեղը գրավածթիմի հետ:
Չափազանց լարված պայքարում անցավ Դորտմունդի Բորուսիայի եւ Բրեմենի Վերդերի հանդիպումը: Դորտմունդցիները պայքարում էին երրորդ տեղի համար, իսկ Վերդերը՝ Եվրոպայի լիգայում տեղ գրավելու համար: 68-րդ րոպեին հյուրերը հաղթում էին 3:2 հաշվով, բայց Մխիթարյանի նախկին թիմն ուժ գտավ եւ հաղթեց 4:3 հաշվով:
Քյոլնը վստահ հաղթանակ տարավ Մայնցի նկատմամբ 2:0 հաշվով եւ հանգրվանեց հինգերորդ տեղում:
Ամենալարված հանդիպումը կայացավ Համբուրգում: Դաշտի տերերն ընդունել էին Վոլֆսբուրգին: Ոչ-ոքիի եւ հյուրերի հաղթանակի դեպքում անցումային խաղեր պետք է անցկացներ Համբուրգը: 88-րդ րոպեին հաշիվը 1:1 էր, բայց դաշտի տերերը գերջանքեր գործադրեցին եւ հաղթեցին 2:1 հաշվով եւ պահպանեցին տեղը ուժեղագույնների խմբում, իսկ Վոլֆսբուրգը անցումային խաղեր կանցկացնի Բրաունշվայգի Այնտրախտի հետ:
Չնայած 2:6 հաշվով կրած պարտությանը Հերտան կխաղա Եվրոպայի լիգայում, քանի որ Ֆրայբուրգը 4:1 հաշվով պարտվեց չեմպիոն Բավարիայից:
Այսպիսով, ուժեղագույնների խմբում մյուս մրցաշրջանում Դարմշտադտին եւ Ինգոլշտադին կփոխարինեն Շտուտգարտն ու Հանովերը:
Լուսանկարում՝ պահ Համբուրգ-Վոլֆսբուրգ հանդիպումից
Top-News.am


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել