Զիդան․ Մենք գոհ ենք մեր արդյունքերից, բայց ցանկանում ենք կատարելագործվել եւ ավելի առաջադիմել
Իսպանիայի առաջնության 19-րդ տուրից առաջ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ամփոփել է 2019 թվականը եւ խոսել նպատակների մասին։ Արքայական թիմը կհյուրընկալվի «Խետաֆեին»։
«Ձախողումը փորձ չանելն է, խաղադաշտում լիարժեք չդրսեւորվելն է։ Կարեւոր է մինչեւ վերջին վայրկյանը պայքարել։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ արդյունք կունենանք։ Որեւէ մեկը կհաղթի առաջնությունում, մյուսը՝ Չեմպիոնների լիգայում։ Ես չեմ հավատում, որ մյուսներն անհաջողակներ են։
Այո, մրցաշրջանի առաջին կեսում միավորներ ենք կորցրել։ Դա իրականություն է։ Բայց մրցակիցները նույնպես անթերի չեն։ Ամենակարեւորը ամբողջովին նվիրվելն ու պայքարելն է։ Մենք գոհ ենք մեր արդյունքերից, բայց ցանկանում ենք կատարելագործվել եւ ավելի առաջադիմել։
Չեմպիոնների լիգայում հաղթելը շատ բարդ է, քանի որ խաղում են ուժեղագույնները, սակայն Լա Լիգայում եւս շատ բարդ է տիտղոս նվաճելը։
Հիմա մենք շատ լավ մարզավիճակում ենք։ Դա երեւում է մեր մարզումներից։ Տարեսկզբի անհաջողությունների միտումը կփորձենք հաղթահարել։
Նոր տարում ցանկանում եմ տեսնել իմ թիմի առաջընթացը։ Հույս ունեմ, որ ամեն ինչ կընթանա այդ ուղղությամբ։ Մենք լավ տարի անցկացրինք»,- Զիդանի խոսը մեջբերում է AS-ը։
«Խետաֆե» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։
18 տուրից հետո «Ռեալը» 37 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ «Բարսելոնայից»։ «Խետաֆեն» 6-րդն է՝ 30 միավոր։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը