Հիլարի Քլինթոնը նշանակվել է Բելֆասթում Թագավորական համալսարանի կանցլեր
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նշանակվել է որպես Բելֆասթում Թագավորական համալսարանի կանցլեր: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածուն կդառնա 175-ամյա համալսարանի առաջին կին ռեկտորը, հաղորդում է Reuters-ը:
2009-2013 թթ. պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Քլինթոնն այցելել է Բելֆասթ 1998 թվականի «Ավագ ուրբաթ» փխրուն խաղաղ համաձայնագիրը սատարելու համար, որն օգնել էր Բիլ Քլինթոնին եւ վերջ դրել կաթոլիկ նացիոնալների, որոնք ձգտում էին Իռլանդիայի հետ միությանը, եւ պրոտեստանտների, որոնց ցանկանում էին, որ Հյուսիսային Իռլանցիան մնա Միացյալ Թագավորության մաս, միջեւ 30-ամյա բռնությանը:
«Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Թագավորական համալսարանի ռեկռոր. մի վայր, որի հետ ես շատ կապված եմ եւ որի հետ ամուր հարաբերություններ եմ ձեւավորել այս տարիների ընթացքում»,-նշել է Քլինթոնն իր հայտարարության մեջ:
Քլինթոնը դարձել է համալսարանի 11-րդ ռեկտորը: Նա կզբաղեցնի այդ պաշտոնը հաջորդող հինգ տարիների ընթացքում, ինչը ենթադրում է գիտական աստիճան ունեցող անդամների նիստերի ժամանակ նախագահություն եւ համալսարանի դեսպանի ու խորհրդականի գործառույթների իրականացում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել