Բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի հայրը խոստովանել է, որ բուսակեր է դարձել իր դստերը փրկելու համար
Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգի հայրը՝ Սվանտե Տունբերգը, խոստովանել է, որ բուսակեր է դարձել իր աղջկան փրկելու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վերջինս հայտնել է BBC ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հատուկ նախատոնական ծրագրի շրջանակներում:
«Ես դա չեմ արել կլիմայի փրկության համար, ես դա արել եմ, որպեսզի փրկեմ իմ երեխային»,- ասել է դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Տունբերգը՝ նշելով, որ դա 3-4 տարվա պատմություն է, երբ իր աղջիկը դադարել էր ուտել և այլ մադկանց հետ խոսել:
Նա հավելել է, որ իր կինը՝ օպերային երգչուի Մալենա Էրնմանը, նույն պատճառով ամբողջությամբ փոխել է իր կարիերան և հրաժարվել ավիաչվերթներից, որոնք վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Հոր խոսքով՝ այդ քայլերը «մեծ էներգիա» են տվել Գրետային՝ օգնելով նրան հաղթահարել կյանքի բարդ շրջանը:
Անդրադառնալով այն հարցին, որ աղջկա մոտ ախտորոշվել էր Ասպերգերի համախտանիշ, նա նշել է, որ իրենք սկսել են շատ ժամանակ միասին անցկացնել, որպեսզի խնդրին արագ լուծում տան:
Խոսելով Գրետայի գործունեության մասին՝ Սվանտե Տունբերգը խոստովանել է, որ սկզբում այնքան էլ ուրախ չեն եղել իրենց դստեր վճռականության համար:
Հիշեցնենք, որ Գրետա Տունբերգն առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել ՄԱԿ-ում սեպտեմբերին ունեցած ելույթից հետո, երբ 16-ամյա ակտիվիստուհին կլիմայական փոփոխությունների թեմայով գագաթնաժողովին ներկա համաշխարհային առաջնորդներին մեղադրել է նրանում, որ իրենց խոստումներով ու քայլերով խլել են իր մանկության երազանքները:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ