Pornhub-ն անվանել է 2019-ի ամենատարածված որոնողական հարցումները
Պոռնո-դերասանուհի Ասա Աքիրան անվանել է ամենատարածված որոնողական հարցումներն ու կատեգորիաները Pornhub կայքում 2019 թվականին: Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Այս տարի կայք են այցելել ավելի քան 42 միլիարդ անգամ, ինչն օրական մոտ 115 միլիոն այց է կազմում: Ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 39 միլիարդ որոնողական հարցում, վերբեռնվել է ավելի քան վեց միլիոն տեսանյութ, հայտնվել է ավելի քան 98 հազար նոր դերասանուհի, ավելացել է կին օգտատերերի թիվը:
Աքիրան նշել է, որ համաշխարհային իրադարձություններն ուղղակիորեն արտացոլվում են որոնողական հարցումներում: Օրինակ, այս տարի առավել տարածված էին տեսախաղերն ու բլոգերները:
Թրենդային հարցումների վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել են սիրողական տեսահոլովակները, երկրորդ հորիզոնականում այլմոլորակայիններն են, Pornhub-ում որոշել են, որ դա պայմանավորված է ցանցի օգտատերերի կողմից ԱՄՆ ռազմական օդուժի «Zone 51» գաղտնի ռազմաբազան գրոհելու կոչով: Վարկանիշային աղյուսակում հաջորդը «առաջին դեմքից» տեսահոլովակներն են (POV), բրիտանացի քոսփլեյեր Բել Դելֆինը, որը հայտնի է դարձել սեփական վաննայից ջրի վաճառքով և քոսփլեյով:
Ամենատարածված որոնողական հարցումները ճապոնուհիներն էին, հենթայները, լեսբուհիները, մայրիկները և կորեացիները:
Ամենահանրահայտ պոռնո դերասանուհին 23-ամյա ամերիկուհի Լանա Ռոուդսն է, իսկ 25-ամյա իսպանացի Ջորդի Էլ Նինյո Պոլան ամենատարածված պոռնո դերասանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել