Բարաք Օբաման թվարկել է 2019-ի իր նախընտրած գրքերը
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, շարունակելով ավանդույթը, շաբաթ կիսվել է իր նախընտրած գրքերի ամենամյա ցանկով:
«Ինձ համար փոքր-ինչ զվարճալի ավանդույթ է դարձել, հուսով եմ՝ ձեզ համար նույնպես: Մինչդեռ մեզանից շատերը բազմաթիվ անելիքներ ունեն և մշտապես զբաղված են աշխատանքով, ընտանեկան կյանքով կամ սոցիալական պարտականություններով, գրականությունն ու արվեստը կարող են մեծացնել մեր ամենօրյա փորձը»,- CNN-ի փոխանցմամբ՝ ասել է Օբաման:
Ինչպես և նախորդ տարիներին, նրա նշած գրքերը պատմավավերագրական գրականության և գեղարվեստական վեպերի խառնուրդ են ներկայացնում: Դրանց թվում նա առանձնացրել է «Կորած մանկական արխիվը», որը ներգաղթյալների ճգնաժամի մասին է պատմում:
Օբամայի թվարկած ցանկում տեղ են գտել Շոշանա Զուբոֆի «Կապիտալիզմի դիտարկման դարաշրջան. պայքար մարդու ապագայի համար իշխանության նոր ճակատում» գիրքը, ինչպես նաև Ուիլիամ Դելռիմփլի «Անարխիա», Քեյսի Սեփի «Կատաղի ժամեր. սպանություն, խաբեություն և Հարփեր Լիի վերջին դատը», Սելի Ռունիի «Նորմալ մարդիկ», Ադամ Ջոնսոնի «Որբ վարպետի որդին», Սառա Բրումի «Դեղին տունը» աշխատությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել