Ասանժը ենթարկվել է կյանքին վտանգ ներկայացնող հոգեբանական խոշտանգումների․ ՄԱԿ-ի փորձագետ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ենթարկվել է հոգեբանական խոշտանգումների, որոնք նրա կյանքին վտանգ են ներկայացնում։ Այդ մասին կիրակի հրապարակված SonntagsBlick շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարել է խոշտանգումների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Փորձագետը հիշեցրել է մայիսին բժիշկների հետ Մեծ Բրիտանիայում քննչական խուց իր այցի մասին։ Նրա խոսքով՝ Ասանժի մոտ նկատվել են «հոգեբանական խոշտանգումների կլինիկապես չափելի հետեւանքներ», եւ «որոշակի կոգնիտիվ ունակություններն արդեն այդ ժամանակ խախտված էին»։ Մելցերն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ասանժի նկատմամբ սահմանված է 24-ժամյա հսկողություն, եւ այդ «սթրեսային գործոնը չափազանց խոցելի է դարձրել նրան»։ Բացի այդ, նրա «դատավարական իրավունքները պարբերաբար խախտվում են, եւ նա չի կարող խոսել իր ամերիկյան փաստաբանների հետ։
Հատուկ զեկուցողի խոսքով՝ «ընդհանուր առմամբ այդ բարձիթողի պրակտիկան հանգեցնում է անդադար նյարդային լարվածության, որը, փորձը ցույց է տալիս, որ կարող է պատճառ դառնալ արյան շրջանառության կամ նյարդային կոլափսի, ընդհուպ մինչեւ մահվան»։ «Դա այն է, ինչ անվանում են «սպիտակ խոշտանգում»,-փաստում է փորձագետը։ Մելցերը հայտնել է, որ այդ առնչությամբ դիմել է բրիտանական իշխանություններին, սակայն նրանք հերքել են խոշտանգումների առկայությունը։
Ինչպես համարում է Մելցերը, եթե Լոնդոնն արտահանձնի Ասանժին ԱՄՆ-ին, ապա «օրենքի գերակայությանն ամբողջովին վերջ կտրվի»։ Նրա կարծիքով՝ «մամուլի ազատության համար Ասանժի դատավճիռը կլինի համաշխարհային նախադեպ», եւ հետագայում այդ նախադեպը կկիրառվի նաեւ «յուրաքանչյուրի նկատմամբ, որը կփորձի դուրս հանել աշխարհի գերտերությունների «կեղտոտ լվացքը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել