Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ Պարագվայը պահանջում է պատժել Ջուդ Բելինգհեմին OpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպը ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև TOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համար Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն Մեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրը Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան Այց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներին Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմՄոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի պաշտոնական որոշմանը. ՎասիլևԿառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում. Նիկոլ ՓաշինյանԵրևանում և Արմավիրի մարզում քամին ծառեր է տապալել Global Media Forum 2026․ լրագրության ապագան՝ ճնշումների եւ տեխնոլոգիաների խաչմերուկումԵԱՏՄ-ն պիտի ասի` ինքը կա՞, թե՞ չկա. Նիկոլ ՓաշինյանՀայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը մեծ հետաքրքրություն է առաջացրել. ԱԳ նախարարՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. ՌյուտեԳեղարքունիքի մարզի երկու ջրանցքի վրա օրվա կարգավորիչ ջրամբարներ են կառուցվումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղԱմենաստվերայինը բջջային հեռախոսների շուկան է․ ՀՀ վարչապետը ռադիկալ լուծումների կարիք է տեսնումՓարիզում քննարկվել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համագործակցության հեռանկարները Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվիԿառավարությունը փոփոխություններ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրումԻրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին. ՌուբիոԱրարատ Միրզոյանը արձակուրդ կմեկնիՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նիստինԿուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել ԹրամփինԶելենսկու գործերը վատ չեն. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՎենեսուելայում հզոր ստորգետնյա ցնցումները խլել են առնվազն 32 մարդու կյանք
Հայաստան

«Եթե վարչապետը նախօրոք չի հայտարարել՝ ժողովո՛ւրդ, խոզ մի՛ պահեք, թող գա, առնի էս մսերը, տանի». բողոքում են քաղաքացիները

 

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների՝ 1 շաբաթ առաջ հանրապետության տարածքում կատարած շրջայցերի արդյունքում հրապարակած լուսանկարները շատերին սարսափեցրին: Լուսանկարներում՝ փողոցում հակասանիտարական պայմաններում վաճառվող կենդանական մսի պատկերներ են: Տեսուչներն արձանագրել էին, որ միսը վաճառում են մեքենաների բեռնախցիկներից, կամ ճանապարհին՝ ինչ-որ սեղանիկի վրայից, ձողերից կախված:

Երևանում ու քաղաքից դուրս՝ մայրուղիներին և միջհամայնքային ճանապարհներին 168.am-ը բազմաթիվ նման օրինակներ տեսավ: Նման հակասանիտարական պայմաններում միս վաճառողները խուսափում են խոսել տեսախցիկի առջև, սակայն տեսախցիկից դուրս գանգատվում են, թե շատ ավելի ուրախ կլինեն, եթե իրացման պայմաններ լինի, իրենք էլ ստիպված ժամերով չկանգնեն ճանապարհին ու վաճառելու անիմաստ փորձեր կատարեն:

«Ես տանջվել եմ, հիվանդ կնիկ, դեղով եմ ապրում, սկի դեղի փողը չեմ հանում… թող գան-տանեն իմ վարձատրությունը տան, որ ես էլ ապրեմ: Թող գան, տանեն անալիզ վերցնեն, եթե վտանգավոր լինի, ես պատասխանը կտամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհին միս վաճառող տարեց մի կին:

Մեր զրուցակիցները սրտնեղած պատմում էին, որ ամբողջ տարին պահում են կենդանիներին, որպեսզի տարվա վերջում վաճառեն ու ամանորյա իրենց ծախսերը կարողանան հոգալ, այնինչ բազմաթիվ խնդիրների են բախվում:

 «Մենք ոնց ապրենք, թոշակ չեմ ստանում, նպաստ չեմ ստանում, անասունս էլ չեմ կարում ծախեմ: Գոնե 2500 դրամով վաճառենք, անցած տարի 3000 դրամով ենք վաճառել, էս տարի 2000 դրամով էլ չենք կարում վաճառենք»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին, թե գուցե առաջա՞րկն է շատ, դրա համար է գինը ցածր, նա պատասխանեց.

«Գուցե շատը ո՞րն է, Ռուսաստանից, Պարսկաստանից նեխած մսերը բերել-լցրել են, էս մաքուրն էլ մեջը չի ծախվում: Մարդիկ ուզում են տանեն, ուտեն, մեռնեն, բայց մենակ էժան ուտեն»:

 Մեկ այլ հարցի, թե գուցե առևտրի պակասի պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կնոջ կո՞չն է՝ սեղանին խոզի բուդ չդնելու ու Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորելու մասին, նրանք քիչ ավելի վրդովված պատասխանեցին.

«Դե թող վարչապետը նախօրոք հայտարարեր, որ՝ ժողովո՛ւրդ, խոզ մի՛ պահեք, ինչի՞ չի հայտարարել: Եթե չի հայտարարել, թող գա, առնի էս մսերը, տանի»:

 Տեսախցիկի առջև ու տեսախցիկից դուրս մեր զրուցակիցները վստահեցնում էին՝ եթե իրացման համար անհրաժեշտ պայմաններ լինեն, և իմանան, թե որտեղ կարող են հանձնել իրենց պահած անասուններին, ու գոնե փոքր եկամուտ ստանան, ապա ոչ ոք ճանապարհի վրա փողոցային առևտրով չի զբաղվի: