Նշվել են Ալմաթիի մոտ օդանավի վթարի վարկածները
Քննությունը Ալմաթիի մոտ օդանավի վթարի հավանական վարկածների թվում դիտարկում է տեխնիկական անսարքությունը, օդանավի վարման սխալը եւ օդերեւութաբանական անբարենպաստ պայմանները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ-ին:
Երկրի ՆԳ նախարար Էռլան Թուրգումբաեւը նշել է, որ գերատեսչության աշխատակիցները ստուգում են բոլոր վերգետնյա եւ ավիացիոն ծառայությունների աշխատանքը, հարցաքննում են պատասխանատու անձանց եւ հարցում անցկացնում չվերթի ուղեւորների շրջանում:
«Քննությունն ուսումնասիրում է բոլոր փաստաթղթերը, աուդիո եւ տեսագրությունները: Նշանակվել են օդանավի վիճակի մի քանի փորձաքննություններ, այդ թվում հրդեհատեխնիկական եւ տրանսպորտա-տրասոլոգիական փորձաքննություններ»,- ասել է նա:
Օդանավից վերցվել են ինքնագրերը եւ բորտային մատյանը: Հիմա մասնագետները շարունակում են զննել վթարի շրջանը
Դեկտեմբերի 27-ի առավոտյան տեղեկություն էր ստացվել, որ 93 ուղեւորով Bek Air օդանավը, որն Ալմաթիից էր օդ բարձրացել, ռադարներից կորել է: Ավելի ուշ հրապարակվել էին կործանված օդանավի լուսանկարները: Bek Air օդանավի վթարի փաստով թեժ գիծ է բացվել: Վերջին տեղեկություններով՝ Ալմաթիում Bek Air օդանավի վթարի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 15 մարդու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել