ԱՄՆ-ում տղամարդը 30 րոպեում 2 բանկ է թալանել
Ամերիկյան Մայամի քաղաքում (Ֆլորիդա նահանգ) Հետաքննությունների դաշնային բյուրոն որոնում է տղամարդուն, որին հաջողվել է մոտ 30 րոպեում բանկի երկու մասնաճյուղ կողոպտել:
Ինչպես տեղեկացնում է NBC-ն, Հետաքննությունների դաշնային բյուրոն կադրեր է հրապարակել վերահսկման տեսախցիկներից, որոնցում երևում է, որ չարագործը նույնիսկ դեմքը չի թաքցրել:
Տղամարդը նախ ուղևորվել է Bank of America և ստիպել է աշխատակցուհուն իրեն կանխիկ գումար տալ գանձարկղից: 20 րոպե անց ամերիկացին արդեն Chase Bank-ում էր: Ի դեպ, բանկից բան գնալիս, նա հասցրել է զգեստափոխվել:
Նշվում է, որ կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել: Չի նշվում, թե ինչ չափի գումար է կողոպտչին հաջողվել տանել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել