Եվրահանձնաժողովի նախագահը զգուշացրել է Brexit-ի նոր հետաձգման անհրաժեշտության մասին
Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան կպայքարեն առեւտրի մասին համաձայնագիր կնքելու համար հաջորդ տարի Brexit-ից հետո: Կողմերը պետք է քննարկեն 2020 թվականից հետո բանակցությունների երկարաձգման մասին հարցը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ֆրանսիական Les Echos թերթին տված հարցազրույցում:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը նախատեսված է հունվարի 31-ին: ԵՄ անդամների եւ Բրիտանիայի կառավարության միջեւ բանակցությունները կարող են սկսվել այդ ամսաթվից հետո եւ պետք է ավարտվեն մինչեւ 2020-ի վերջ, հաղորդում է AP-ը:
«Ինձ շատ է մտահոգում այն, որ մենք քիչ ժամանակ ունենք: Ինձ թվում է, որ կողմերը պետք է լրջորեն քննարկեն այն հարցը, թե արդյոք հնարավոր են բանակցություններ այդ կարճ ժամանակահատվածում: Կարծում եմ՝ խելամիտ կլինի ամփոփել արդյունքները տարվա կեսին եւ պայմանավորվել անցումային փուլի երկարաձգման մասին»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել