Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը բողոքարկել է իրեն մահվան դատապարտելու վճիռը
Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը Լահորի բարձր դատարանում բողոքարկել է իր նկատմամբ պետական դավաճանության գործով վճիռը: Այս մասին տեղեկացնում է dawn.com կայքը:
«Հատուկ դատարանը շտապ ավարտեց գործը` այն ժամանակ, երբ այն հեռու էր ավարտվելուց»,-ասված է բողոքարկման մեջ, որը կազմել է Մուշարաֆի փաստաբան Ազար Սիդդիկին:
«Որոշումը պարունակում է մի շարք վիճելի հարցեր և իրարամերժ հայտարարություններ: Հատուկ դատարանը կայացրել է մահվան դատավճիռ` առանց մեղադրյալներին հարցաքննելու, որը նախատեսված է Քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ մասով: Քրեական գործընթացը չի կարող ավարտվել առանց այս պարտադիր իրավաբանական պահանջը կատարելու»,-ասված է բողոքարկման տեքստի մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել