Ցյուրիխում հազվագյուտ կոկորդիլոսին սպանել են՝ կենդանաբանական այգու աշխատակցուհու վրա հարձակվելու համար
Ցյուրիխյան կենդանաբանական այգում կրակելով սպանել են հազվագյուտ ֆիլիպինյան կոկորդիլոսի, որը կծել էր այգու աշխատակցուհուն: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Կոկորդիլոսը հարձակվել է առավոտյան, երբ աշխատակցուհին մաքրելիս է եղել վանդակը: Նա փորձել է քշել կոկորդիլոսին իր տեղից, երբ գիշատիչն ատամներով բռնել է նրա ձեռքը: Կոկորդիլոսը մի քանի րոպե չի բացել ծնոտը, ինչի հետևանքով ստիպված են եղել սպանել գիշատչին:
Ցյուրիխյան կենդանաբանական այգու տնօրեն Ալեքս Ռյուբելի խոսքով` իր 30-ամյա կարիերայի ընթացքում սա առաջին դեպքն է, երբ կենդանին սպանվում է ագրեսիվ վարքի համար: Հարձակման պատճառը դեռ ճշտված չէ:
Սպանված կոկորդիլոսը կշռում էր մոտ 15 կիլոգրամ, երկարությունը մոտ 1,5 մետր էր: Նույն կենդանաբանական այգում պահվում է նաև այս կոկորդիլոսի էգը, որը արուի հետ ընդհանուր լեզու չէր գտնում:
Երկուսն էլ պատկանում են կոկորդիլոսների անհետացող դասի, որոնք ապրում են Մինդանաո կղզում: Ֆիլիպինյան կոկորդիլոսները երկարում են մինչև 3,1 մետր:
Վայրի բնության մեջ այս տեսակի կոկորդիլոսներից մնացել է ոչ ավելի, քան 250-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել