Ճապոնիայում ոսկուց եւ պլատինից 1,3 մլն դոլարանոց սեղանի խաղ են պատրաստել
Ճապոնական Tanaka Kikinzoku թանկարժեք իրերի ընկերությունը ներկայացրել է Jinsei game խաղը, որն ամբողջությամբ պատրաստված է թանկարժեք մետաղներից՝ ոսկուց եւ պլատինից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sankei-ն։
Դրա պատրաստման համար ծախսվել է 12,4 կգ ոսկի եւ 4,5 կգ պլատին։ Խաղի բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ խաղաքարերը, շենքերը եւ պտտանիվը, ձեռքով են պատրաստել եւ հղկել։ Արդյունքում խաղի արժեքը գնահատվում է 150 մլն իեն (1,3 մլն դոլար)։ Արտադրողների հայտարարության համաձայն, այն աշխարհում ամենաթանկարժեք սեղանի խաղն է։
Թանկարժեք իրերի արվեստի ստեղծագործությունը ամանորյա տոներին՝ մինչեւ հունվարի 5-ը, կարելի է տեսնել Կյուսյու կղզում Ֆուկուոկա քաղաքի հյուրանոցներից մեկում։
Jinsei game-ը ամերիկյան «Կյանքի խաղեր»-ի ճապոնական կրկնօրինակն է։ Սակայն այն ավելի լայն ժամանակահատված է ընդգրկում՝ խաղացողներին անհրաժեշտ է իրենց ուղին սկսել դպրոցից, եւ միայն հետո է նրանց տրվում ընտրության հնարավորություն՝ գնալ համալսարան կամ կարիերա սկսել։ Ճապոնիայում այն առաջին անգամ ներկայացվել է 1967թ․, եւ այդ ժամանակվանից թողարկվել է նաեւ խաղային վահանակների վրա։
Ճապոնական թանկարժեք իրեր արտադրող ընկերությունները հաճախ են հաճախորդներին անսովոր թանկարժեք առարկաներ առաջարկում։ Օրինակ, Ginza Tanaka խանութներում մի քանի տարի առաջ կարելի էր ձեռք բերել ճապոնացիների համար սուրբ Ֆուձի լեռան 3776 գրամ քաշով արծաթե կրկնօրինակը։ 2014թ․ Գոձիլլայի կինոէկրաններին բարձրանալու 60 ամյակի կապակցությամբ Tanaka Kikinzoku-ն պատրաստել էր հայտնի հրեշի ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ ոսկյա արձանիկը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել