Բիլ Գեյթսը Գաղտնի Սանտա է դարձել Reddit-ի օգտատիրոջ համար
Շելբի անունով Reddit-ի օգտատերը դարձել է այն երջանիկը, որը նվեր կստանա Բիլ Գեյթսից: USA.one-ի հաղորդմամբ՝ կինը մասնակցել է Reddit Gifts-ում նվերների փոխանակմանը, սակայն մտածել անգամ չէր կարող, որ Microsoft-ի հիմնադիրը կդառնա իր Գաղտնի Սանտան:
Բիլ Գեյթսն աղջկան մեծ քանակությամբ նվերներ է ուղարկել, որոնց ընդհանուր քաշը կազմել է մոտ 36 կգ: Բացի Lego-ի մեծ հավաքածուից եւ նույնիսկ աղջկա կատվի համար խաղալիքներից, ցուցակում եղել են բավականին թանկ իրեր՝ «Մեծն Գեթսբին» վեպի ձեռագրի կրկնօրինակն ու «Թվին Փիքս» սերիալի ռեկվիզիտը: Սակայն Շելբիի համար ամենակարեւոր նվերը եղել է Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի համար բարեգործական ներդրումը: Միլիարդատերը նվիրատվություն է արել ՝ ի հիշատակ աղջկա մոր, որը մահացել է այդ տարվա մարտին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել