«Բոկա Խունիորսի» նախկին խաղացողը Հայաստանի հավաքականում հանդես գալու ցանկություն ունի
2016 թվականին Բելառուսի «Բելշինայի» կազմը համալրեց արգենտինահայ կիսապաշտպան, «Բոկա Խունիորսի» սան Ֆակունդո Սամարյանը, որը բելառուսական թիմում անցկացրել է 10 հանդիպում՝ խփելով մեկ գոլ, կատարելով նույնքան գոլային փոխանցում։ 2016-ին խոսակցություններ եղան, որ Սամարյանի խաղին հետեւում է Հայաստանի մարզչական շտաբը։
Բելառուսից հեռանալուց հետո Սամարյանը հանդես է եկել արգենտինական ակումբներում, այդ թվում «Սենտրալ Նորտում»։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստը պատմել է «Բոկա Խունիորսի», Բելառուսում մրցելույթների, նաեւ հայական ակումբ եւ Հայաստանի ազգային հավաքականը համալրելու մեծ ցանկության մասին։
«Բոկա Խունիորս»՝ այլ աշխարհ
«Բոկա Խունիորսի» սան եմ, շատ տարիներ եմ անցկացնում այդ ակումբում՝ հանդես գալով պատանեկան եւ երիտասարդական թիմերում։ Սա այլ աշխարհ է, այդպիսի ֆուտբոլային մոտեցում այլ տեղ չեք տեսնի, դժվար է բառերով նկարագրել հույզերը։
Էլիտար արգենտինական դիվիզիոն՝ բարձր մակարդակի մրցաշար, շատ գերազանց թիմեր։ Այնտեղ դու պետք է 100 տոկոս դրսեւորվես ամեն մարզման ժամանակ։ Ստեղծված են բոլոր պայմաններն առաջընթացի համար։
Արտերկրում հանդես գալու փորձը
Ինձ առաջարկեցին տեղափոխվել «Բելշինա»՝ նոր թիմ, նոր երկիր, նոր առաջնություն։ Այդ ամենի մասին ոչինչ չգիտեի մինչեւ տեղափոխությունը։ Դա գերազանց փորձ է՝ Բարձրագույն լիգայում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում առաջին հանդիպումները։ Խաղացի շատ ուժեղ ֆուտբոլիստների հետ, նշանավոր մրցակիցների դեմ։
Հավաքականից հրավերը մեծ պատիվ է
Շատ կցանկանայի հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից։ Այդպիսի հնարավորությունը կլիներ մեծ պատիվ։ Ես հետաքրքրված եմ նաեւ Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբներից որեւէ մեկում հանդես գալու մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը