Նորվեգիայի թագավորի նախկին փեսան ինքնասպանություն է գործել
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզայի նախկին ամուսինը՝ գրող Արի Բենը, ինքնասպան է եղել, հայտնում է NRK հեռուստատեսությունը:
Մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել թագավոր Հարալդը և Սոնյա թագուհին, թագավորական ընտանիքի մյուս անդամները և Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։
Բենի վերջին գիրքը Inferno վեպն է: Ըստ հեղինակի ՝ աշխատանքը «վերջին շրջանում եղել է իր ներքին վիճակի կոշտ արտացոլումը»:
Մարթա Լուիզան ամուսնացել է Արի Բենի հետ 2002թ.: Նրանք ունեին երեք դուստր: 2016-ին զույգը ամուսնալուծվել է:
Արի Բենը ծնվել է Դանիայում՝ 1972 թվականին: Նա մի շարք վեպերի և պատմվածքների հավաքածուների հեղինակ է: Բենը հայտնի է նաև որպես դիզայներ և նկարիչ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել