Նոր հրապարակված նամակում Ջոն Քենեդին 8-ամյա աղջկան խոստացել է, որ Սանտա Կլաուսին վտանգ չի սպառնում (լուսանկար)
ԱՄՆ-ում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի նամակը, որում նա փոքրիկ աղջկան հավաստիացրել է, որ խորհրդային ջրածնային ռումբի փորձարկումներից Սանտա Կլաուսին վտանգ չի սպառնում: Նամակը հրապարակել է Washington Post պարբերականը:
1961թ. Քենեդին 8-ամյա աղջնակից մատիտով գրված նամակ է ստացել: Միշել Ռոչոնը ծնողներից լսել է Սառը պատերազմի, Խորհրդային միության կողմից միջուկային զենքի փորձարկման ծրագրերի մասին և Ջոն Քենեդիին գրել է նամակ, որում նախագահին խնդրել է ռուսներին թույլ չտալ ռմբակոծել Հյուսիսային բևեռը, որպեսզի Սանտա Կլաուսը չմահանա: Նամակը հասել է Սպիտակ տուն, և Քենեդին պատասխանել է աղջկան:
«Սիրելի՛ Միշել, ես ուրախ էի ստանալ քո նամակը, որով դու փորձում ես ռուսներին թույլ չտալ ռմբակոծել Հյուսիսային բևեռը և վտանգի ենթարկել Սանտա Կլաուսի կյանքը: Ես կիսում եմ քո մտահոգությունները Խորհրդային միության փորձարկումների վերաբերյալ, որոնք սպառնում են ոչ միայն Հյուսիսային բևեռին, այլև աշխարհի բոլոր երկրներին, ոչ միայն Սանտա Կլաուսին, այլև աշխարհի բոլոր մարդկանց: Դու չպետք է անհանգստանաս Սանտա Կլաուսի համար: Ես նրա հետ երեկ խոսել եմ, նա լավ է: Նա այս Ծննդյան տոներին դարձյալ կայցելի բոլորին»,- գրել է Քենեդին նամակում:
Քենեդիի նամակի բնօրինակը Միշելին հայտնի է դարձրել: Նրանից հարցազրույց են վերցրել տարբեր հայտնի լրատվամիջոցներ:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել