Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ Դիմակայելու արվեստ ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում է Հարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն է Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում

Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրը
Տեսանյութեր

Կապրենք, կտեսնենք՝ 1 տարի հետո դուք 35 եվրոյով Եվրոպա կթռնե՞ք։ Էս զանգի ձենը հետո կլսեք (տեսանյութ)

Քաղաքացիական ավիացիայի զարգացման համար Հայաստանի Կառավարության առաջին անելիքը պետք է լինի քաղավիացիայի մասին օրենսդրական դաշտի կարգավորումը, քանի որ մեզ մոտ այդ դաշտը բաց է։ Այս մասին 168.TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայկական ավիաուղիների» արհմիության վերջին նախագահ, օդաչու Արտաշես Եփրեմյանը:

«Քաղավիացիայի կոմիտեն իր դերը հիմա չի կատարում։ Որպես մասնագետի՝ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ և՛ Տաթևիկ Ռևազյանը, և՛ Քաղավիացիայի կոմիտեն ծառայում են «Արմենիա» միջազգային օդանավակայանին և անում են այնպես, որ հանկարծ այս ընկերության շահերը մի կոպեկով չպակասեն։ Քաղավիացիայի կոմիտեն թողել է իր բուն գործը և զբաղված է այլ գործերով, ուստի առաջարկում եմ Կառավարությանը, Տրանսպորտի և կապի նախարարությանը՝ օրենսդրական դաշտի բացերը վերացնել և վերականգնել Քաղաքացիական ավիացիան, և ինչպես այդ դաշտը մոնոպոլ ձևով տվեցին պարոն Էդուարդ Էռնեկյանին, նույն ձևով էլ կնքված պայմանագիրը վերանայեն, ընդունեն օդային օրենսգիրք»,- ասաց Եփրեմյանը։

Անդրադառնալով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխություններին, ըստ որի՝ վերջին 12 ամսում չսպասարկված նոր ուղղություններից օգտվել պատրաստվող ուղևորներն օդի տուրքի գումար չեն վճարի, Արտաշես Եփրեմյանն ասաց, որ դա կստեղծի անհավասար մրցակցային պայմաններ։

«Դա շոու է։ Մյուս կողմից՝ այլ ավիաընկերություններ դատի են տալու։ Ի՞նչ է նշանակում՝ վերջին 12 ամսում չսպասարկված ուղղությունների համար հանում եք օդի տուրքը, սա աճպարարություն և աբսուրդ է, որն ավելի մեծ վտանգ է բերելու մեզ։ Եթե դուք շարժվում եք միջազգային օրենքներով, ուրեմն բարի եղեք ապահովել օրենքներ բոլորի համար։ Սրա ձայնը հետո կլսենք։ Տաթևիկ Ռևազյանը քանի որ խոստում էր տվել, Կառավարությունը սատար կանգնեց նրան և հիմա բերել են այս լոուքոսթերները, բայց կրկնում եմ՝ սրա ձայնը հետո կլսենք։ Իրենք դարձել են իրենց խոսքերի գերին, և այդ փոփոխությունն արվեց «Ռյան Էյր» ավիաընկերության համար և միայն։ Կապրենք, կտեսնենք՝ մի տարի հետո դուք 35 եվրոյով Եվրոպա կթռնե՞ք։ Էս զանգի ձենը հետո կլսեք»,- ասաց Եփրեմյանը։

Ըստ օդաչուի՝ «Վիզա Էյր» և «Ռյան Էյր» ավիաընկերությունները Հայաստանի կառավարությունից ստացել են իրենց նվազագույն շահույթի ապահովումը։ «Դա այս ավիաընկերություններին տրված է, պետությունն իրագործում է նրանց անհրաժեշտ բոլոր պայմանները։ Չէ՞ որ մենք չգիտենք, թե «Արմենիա» ավիաընկերությունը վառելիքի և օդի տուրքի ինչ գին կսահմանի հետո, այսինքն՝ այդ ավիաընկերություններն ունենալու են շահույթ պետության հաշվին»,- ասաց նա։

«Հայկական ավիաուղիների» արհմիության վերջին նախագահը նաև նշեց, որ որպեսզի Հայաստանից հեռացած օդաչուները վերադառնան Հայաստան, իրենք՝ մասնագետներով, մշակել են բիզնես-պլան՝ երկրորդ ավիաօպերատոր ունենալու համար.

«Առաջարկում ենք ստեղծել ազգային ավիափոխադրող, իսկ պետությունն այդ նպատակին հասնելու համար պետք է օրենքի մակարդակով կարգավորի հետևյալը. այն ավիաընկերությունը, որը գրանցված է ՀՀ պետռեգիստրում, սեփականատեր է, 51 տոկոսը ՀՀ ռեզիդենտ է, իսկ աշխատողների 85-90 տոկոսը կկազմեն ՀՀ քաղաքացիները, իսկ պետությունը կունենա այդ ավիաընկերությունում ինչ-որ քանակի բաժնեմաս, այդ ավիաընկերությունը կկոչվի ազգային ավիափոխադրող»։

Նա նաև նշեց, որ, թեև առկա է ազգային ավիափոխադրող ունենալու հստակ հայեցակարգ, սակայն պետությունը չի ցանկանում գնալ շահերի բախման և հակադրվել «Արմենիա» ավիաընկերությանը։

«Պետությանն ասում ենք՝ թույլ տվեք օգնենք և աջակցեք օրենսդրական դաշտի կարգավորմամբ և արդեն կնքված պայմանագրի վերանայմամբ, որ «Զվարթոնց» միջազգային օդանավակայան համալիր կառուցենք այն հին շենքում, որը ցանկանում են քանդել, որ «Արմենիա» ավիաընկերությունը շարունակի չունենալ մրցակից։ Մենք պատրաստ ենք գտնել ներդրողներ, որոնք կարող են գալ ներդրում անել, և այդ հին շենքի վերագործարկմամբ մենք կունենանք 14 ինքնաթիռ ընդունող երկրորդ օպերատոր, որն էլ կբերի մրցակցության, ինչն էլ իր հերթին՝ կբերի գների նվազման։ Եթե օդանավի մեկ թռիչքային ամբողջ փաթեթն արժե 4500 դոլար, մենք դա կանենք 3500 դոլարով։ Անցալ տարի Չինաստանից եկան ներդրողներ, որոնք պետությունից իրենց ներդրումներն անելու համար երաշխիք էին ցանկանում, ինչը, սակայն, չստացան, հիմա եթե մեզ այդ երաշխիքը տան, մենք կփորձենք գտնել ներդրողներ»,- ասաց Եփրեմյանը։

Վերջինս նաև նշեց, որ այս նպատակով նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բազմաթիվ օդաչուների ստորագրությամբ, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան չեն ստացել, թեև նամակին կից նաև ներկայացրել են ավիացիան զարգացնելու իրենց ռազմավարությունը։

«Մինչ այս պահն արձագանք չկա։ Մենք ներկայացրել ենք նաև բիզնես-պլան, սակայն մեզ չեն ցանկանում լսել, թեև առաջարկում ենք անգամ ինքնաթիռների տիպերով բիզնես-պլան։ Եթե պետությունը չի ցանկանա փող դնի, թող այդ ժամանակ մեզ աջակցի շենք-շինություններով։ Պարոն Էռնեկյանին տվել են ամբողջ Փարաքարի տարածքը, դա սխալ մոտեցում է, եկեք ստեղծենք շուկայական հարաբերություններ, որը կբերի գների նվազեցման, իսկ այդ օդի տուրքի հանելը գների նվազում չի ապահովելու»,- ասաց Եփրեմյանը։