Պուտինը վերստին տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել Ռուսաստանում` զգալիորեն առաջ անցնելով Լավրովից և Շոյգուից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման ամփոփիչ տվյալները:
«Ռուսաստանում տարվա թիվ մեկ քաղաքական գործիչ է շարունակում համարվել Վլադիմիր Պուտինը, նրան անվանել են հարցվողների 46 տոկոսը: ՌԴ նախագահին հաջորդում են Սերգեյ Լավրովը (15 տոկոս), Սերգեյ Շոյգուն (10 տոկոս), Վլադիմիր Ժիրինովսկին (7 տոկոս) և Դմիտրի Մեդվեդևը (6 տոկոս)»,- գրված է ամփոփիչ տվյալներում:
«ՀԿՈւՀԿ-Սպուտնիկ» համառուսաստանյան հարցումն անցկացվել է 2018 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որին մասնակցել են 18-ից բարձր տարիքի ռուսաստանցիներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել