Բացահայտվել է Ելցինի միակ խնդրանքը Պուտինին (տեսանյութ)
Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը 1999 թվականին նախագահի պաշտոնից հեռանալուց առաջ Վլադիմիր Պուտինին միայն մի բան է խնդրել՝ «պահպանել երկիրը»: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ պատմել է այն ժամանակ Ելցինի խորհրդական Վալենտին Յումաշևը:
Յումաշևը նշել է, որ նախագահի լիազորությունները վայր դնելուց առաջ Ելցինը ցանկանում էր գտնել այնպիսի իրավահաջորդ, որն այլ սերնդից կլիներ, ազատ կլիներ խորհրդային մտածելակերպից և միաժամանակ կլիներ իր բարեփոխումների շարունակողը: Նրա համար այդպիսի մարդ դարձավ Պուտինը: Արդյունքում շատերը կարծիք էին հայտնում, որ Պուտինը Ելցինին առաջին նախագահի ընտանիքի համար անվտանգություն և անձեռնմխելիություն է խոստացել:
Յումաշևի խոսքով՝ Պուտինի և Ելցինի միջև վերջինիս ընտանիքի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նմանատիպ խոսակցությունները նա անվանել է «կատարյալ հիմարություն»:
«Միակ բանը, որ խնդրել և ասել է Ելցինը Պուտինին՝ «Պահպանեք Ռուսատանը»,-մեջբերել է նախկին խորհրդականը:
Յումաշևը նշել է, որ Ելցինը, որպես իմաստուն քաղաքական գործիչ, հասկանում էր, որ նոր նախագահի իշխանության գալու պահից նմանատիպ բոլոր պայմանավորվածությունները վերանում են, և սկսվում է լրիվ նոր մարդու պատասխանատվության շրջան:
Նախկին խորհրդականն ավելացրել է, որ Պուտինը փորձում է կատարել իր նախորդի խնդրանքը: Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական ոլորտում քայլ առաջ է կատարել, եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որ կար 1999 թվականի վերջին:
«Սա, իհարկե, երկիր է, որն առաջ է շարժվել»,-ասել է Ելցինի նախկին խորհրդականը:
Բորիս Ելցինը հայտարարել էր նախագահական լիազորությունները վայր դնելու մասին 1999 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ամանորյա մաղթանքի ժամանակ: Նույն մաղթանքի ժամանակ նա նշել էր, որ իշխանությունը փոխանցում է Վլադիմիր Պուտինին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել