Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Քաղաքականություն

ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներն արձանագրել են խախտումները եւ փաստել, որ Հայաստանում քարե դար է

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, կայացավ ՀՖՖ 19-րդ արտահերթ ժողովը։ Ժողովի օրակարգի հարցերի թվում էր ՀՖՖ նոր նախագահի և գործկոմի նոր կազմի ընտրության հարցը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանն ու Թովմաս Գրիգորյանը։ Երրորդ թեկնածուն՝ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, շաբաթ օրը հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը և սատարում Արմեն Մելիքբեկյանին։ Քվեարկության արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13 ձայն, Թովմաս Գրիգորյանը՝ 7: Եվս երեք քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Այսպիսով, Արմեն Մելիքբեկյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պատշոնում:

Հայտնի մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում մեկ բառով նկարագրեց կայացած ընտրությունները՝ խայտառակություն։

«Խայտառակություն էր այն առումով, որ այսքան տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն կար, որ ֆուտբոլային ընտանիքը ընտրի իր ղեկավարներին, բայց, փաստորեն, ավելի վատ տարբերակով անցան այդ ընտրությունները, քան այն ժամանակ, երբ իշխանությունները միջամտում էին և իրենց թեկնածուին էին առաջադրում, ստիպված բոլորը ընտրում էին այդ թեկնածուին։ Արմեն Մելիքբեկյանը, որը շահագրգիռ կողմ է, ինքն է նախապատրաստել ժողովը։ Բացի սա, ուղղակի զավեշտալի է, որ ամբողջ ժողովի ընտրակարգը մշակել է նրա տեղակալը՝ Արմեն Նիկողոսյանը։ Նրանք կասեցրել են իրենց ոչ ձեռնտու ակումբների անդամակցությունը, այն ակումբների, որոնց չեն կարողացել համոզել, որ քվեարկեն Մելիքբեկյանի օգտին։ Իմ տեղեկություններով՝ այդ 9-ը հասարակական կազմակերպություններից 7-ը պատրաստ են եղել քվեարկելու Թովմաս Գրիգորյանի օգտին։ Քանի որ իրավունքը իրենց ձեռքում է, իրենք երեկ հիմնավորեցին, որ այդ կազմակերպությունները անդամավճար չեն մուծել։ Բայց արդյոք մյուս կազմակերպությունները մուծել են դրանք, թե ոչ, կամ ե՞րբ են մուծել։ Նախ կասեցնելու հարցը պետք է համաժողովում քննարկվի, իսկ այդ կառույցների ներկայացուցիչները պետք է ներկա լինեին ժողովին, բայց Արթուր Ազարյանի թեթև ձեռքով այնպես էր ընտրակարգը մշակվել, որ այդ կազմակերպությունները չլինեին դահլիճում»,- ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը պնդում է, որ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ամեն ինչ արել է, որպեսզի քվեարկությունը բաց ընթանա, ինչը կանոնադրության խախտում է։

«Իրենք ուզում էին, որ քվեարկությունը բաց ընթանա, որպեսզի կարողանային վերահսկողություն սահմանել։ Թովմաս Գրիգորյանն արդեն այս մասին հայտարարությամբ է հանդես եկել։ Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի խայտառակություններ են եղել։ Իսկ ինչ վերաբերվում է ՈՒԵՖԱ-ի կամ ՖԻՖԱ-ի վերահսկողությանը, ասեմ, որ նման համաժողովների ժամանակ պարտադիր կերպով և ՖԻՖԱ-ից, և ՈՒԵՖԱ-ից ներկայացուցիչեր են գալիս։ Այս անգամ երկու ներկայացուցիչ էր եկել և եթե նրանք չլինեին, հավատացեք, որ նախագահի և գործկոմի անդամների ընտրությունը լինելու էր բաց։ Փակ քվեարկությունը հենց նրանց պարտադրանքով է եղել։ Իրենք ի՞նչ կարող են անել։ Եթե տեսնում են, որ խախտումներ կան, նրանք արձանագրում են դրանք և փաստում, որ Հայաստանում քարե դար է»։

Մեկնաբանը նկատում է, որ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը անգամ ՀՖՖ փոխնախագահի պաշտոններում ընտրվել են ՀՖՖ կանոնադրության խախտումներով։

«Նրանց պետք է ընտրեր ժողովը, սակայն ընտրվել են գործկոմի կողմից, սա ևս խախտում է։ Բացի այս, ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պետք է վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում թեկնածուն պետք է ֆուտբոլային գործունեություն ծավալած լինի, Արմեն Մելիքբեկյանը երկու տարի գործունեություն չի ծավալել ֆուտբոլի ֆեդերացիայում։ Ֆուտբոլային գործունեություն հասկացության վերաբերյալ ՀՖՖ կանոնադրության մեջ մինչև հիմա էլ հստակություն չկա։ Նախ Արմեն Մելիքբեկյանը ֆուտբոլային մեկնաբան էլ չի եղել, նրան ֆեդերացիայից չգիտեմ ինչու հանել էին և քաղաքական ելույթներ էր ունենում։ Իրոք մեկնաբանը լուրջ հմտություններ ունի, լուրջ աշխատանք է տարել, բայց ոչ ամեն մի մեկնաբան»։

Բաղդասարյանի խոսքով՝ ՀՖՖ կանոնադրության խախտումների մասով ավելի շուտ պետք է ֆուտբոլային հանրությունը բողոքարկի, քան ՀՖՖ նախագահի արդեն նախկին թեկնածու, «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։

«Արդեն տեղեկություններ կան, որ Հենրիխ Մխիթարյանը ասել է, թե ինքը պատրաստվում է երկար ժամանակով հանդես չգալ հավաքականի կազմում։ Այսինքն, ինքնին, հասկացնում է, որ հավաքականում հանդես չի գա այնքան ժամանակ, քանի դեռ Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագահ է»։

«Ֆուտբոլ +»-ի հիմնադիրը նշում է նաև, որ ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը խորամանկությունների է դիմել․ «Երբ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, Մելիքբեկյանը չէր ասում, որ ինքը իր թեկնածությունը պատրաստվում է դնել, ընդհակառակը՝ նա ասում էր, որ թեկնածությունը չի դնելու։ Սա, իհարկե, խորամանկ քայլ էր։

Հարցին, թե ինչու Խորեն Հովհաննիսյանը վերջին պահին հանեց թեկնածությունը և սկսեց սատարել Մելիքբեկյանին, մեկնաբանը պատասխանեց․ «Խորենի նկատմամբ որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել, այնպես, ինչպես իմ նկատմամբ, Խորենը նույնպիսի հեղինակություն է, ինչպիսին ես եմ։ Այդ հեղինակությունը իր ինքնապաշտպանության գլխավոր զենքն է։ Հիմա ես էլ եմ ապշած, ինձ այդ հարցը բոլորը տալիս են։ Ընտրությունների ժամանակ առհասարակ լինում է դեպքեր, որ խոստումներ են տալիս և մարդը մի կողմից մյուս կողմն է անցում, բայց Խորիկի պարագայում ես ուղղակի ապշած էի այն իմաստով, որ հեղինակություն ունեցող մարդը չպետք է հրաժարվի իր սկզբունքից։ Հիմա ես իրենց քննադատում եմ, եթե լինի այնպես, որ Մելիքբեկյանը ինձ պաշտոնի առաջարկ անի, ես ընդունեմ, միանգամից կհեղինակազրկվեմ։ Ես չեմ անդրադառնում նրա անձին, Հայաստանում Խորենին ոչ մեկ այնպես չի ճանաչում, ինչպես ես»։