Անգլիայում փոստատարը մահացել է գերհոգնածությունից՝ սուրբծննդյան նամակներ ու նվերներ առաքելու պատճառով
Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Էսսեքսի կոմսությունում փոստատարը մահացել է հոգնածությունից՝ առաքելով սուրբծննդյան նամակներ և նվերներ: Այս մասին տեղեկացնում է dailystar.com կայքը:
42-ամյա Փոլ Քրաշը փոստային ընկերությունում որպես վարորդ է աշխատել: Սուրբ Ծննդին ընդառաջ նամակների ու ծանրոցների թիվը, որոնք պետք է ամեն օր առաքել, 100-ից հասել է 240-ի: Այդ ռեժիմով տղամարդը ստիպված է եղել աշխատել մի քանի շաբաթ:
Մի օր էլ՝ 12-ժամյա աշխատանքային օրվանից հետո, նա վերադարձել է գրասենյակ և ասել, որ վատ է զգում: Դրանից մեկ ժամ էլ չանցած նա սրտի կաթված է ստացել և մահացել:
«Նա այնպիսի մարդ էր, որ երբեք չէր խուսափում ավելորդ աշխատանքից»,-նրա մասին ասել են աշխատակիցները:
Նա ամուսնացած էր, ուներ 2 երեխա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել