Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Թոփ-լուրեր

ՀՖՖ նախագահի ընտրությունը եւ «նոր» Հայաստանի իշխանությունների իրական դեմքը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամների եւ նախագահի ընտրությունները մարզական աշխարհին վերաբերող իրադարձություն չէին: Ցավոք, այն քաղաքական իրադարձություն էր, որը շատ պարզ ցույց տվեց, թե ինչպիսինն են իրականում «նոր» Հայաստանի իշխանությունները:

Ֆուտբոլը, պարզվեց, նրանց չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է ֆուտբոլի ֆեդերացիան եւ այդ կառույցի բյուջեի տնօրինման հարցը: Եթե հետաքրքրեր ֆուտբոլը, ապա այսպիսի մեծ համառությամբ Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ, իսկ Արմեն Նիկողոսյանին ՀՖՖ փոխնախագահ չէին դարձնի:

Իտալիայի հավաքականից 9:1 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական տվեցին եւ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, եւ նրա երկու տեղակալները՝ նույն Արմեն Մելիքբեկյանը եւ Արմեն Նիկողոսյանը, որոնք, ի դեպ, տեղակալի պաշտոնում հայտնվել էին ապօրինի ճանապարհով:

Արթուր Վանեցյանը պահեց խոստումը եւ կրկին առաջադրվելու ցանկություն չհայտնեց, իսկ ահա մեկուկես տարում ՀՖՖ աշխատանքները լիովին տապալած, կասկածելի գործարքների մեջ ներքաշված Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանն առաջադրվեցին եւ հայտնվեցին նախագահի ու փոխնախագահի պաշտոններում:

Փոխանակ պատասխան տային, բացատրություն տային ձախողումների համար, նրանք ավելի վերեւում հայտնվեցին: Միանշանակ է, որ հայկական ֆուտբոլը մեծ, շեշտակի արագությամբ հետ է շպրտվելու: Պարզից էլ պարզ է, որ պատրաստվելու են հաղորդումներ, հոդվածներ, ֆեյսբուքյան գրառումներ, որի հեղինակները «հպարտ» քաղաքացիներին պատմելու են, թե ՀՖՖ նախկին ղեկավարները այնքան վնաս են տվել, ֆուտբոլին, որ նորերը չեն կարողանում մեր ֆուտբոլի մեջքը ուղղել: Այո, ճիշտ այնպես, ինչպես անում է երկրի քաղաքական ղեկավարությունը:

Հենրիխ Մխիթարյանի մորն էլ՝ Մարինա Թաշչյանին ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմից դուրս թողնելն էլ շատ խորհրդանշական էր եւ եւս մեկ անգամ ցույց տվեց հայաստանյան իշխանությունների, ֆուտբոլի այսօրվա ղեկավարության իրական դեմքը:

Դեռ մինչ այս ընտրությունը Հենրիխ Մխիթարյանի դեմ արշավ էր սկսվել: Անգամ Փաշինյանի օգնականը գրառում արեց, թե Մխիթարյանին չպետք է հրավիրել հավաքական: Այս իշխանություններն ատում են իրական հերոսներին: Նրանք հաջողացրին հեղինակազրկել Խորեն Հովհաննիսյանին, նրան համոզելով հանել թեկնածությունը եւ անգամ լուսանկարեցին Արմեն Մելիքբեկյանի հետ եւ այն տարածեցին: Հայաստանին հերոսներ պետք չեն՝ սա է այս իշխանությունների կարգախոսը: 

Միաժամանակ մեկ այլ վատ բան արվեց: Ֆուտբոլային աշխարհը բաժանեցին մի քանի մասին, հանեցին միմյանց դեմ, անգամ ներակումբային սուր կոնֆլիկտներ ստեղծեցին: Դե այսպես հեշտ է ղեկավարել:

Որքան էլ ցավալի է արձանագրել, բայց որոշ ժամանակով մենք պետք է մոռանանք ֆուտբոլի մասին: Հայաստանում ֆուտբոլը կոմայի մեջ ընկավ: Եւ քիչ հավանական է, որ ազգային առաջնությունը կարող է հասնել եզրագծին: Շատ ավելի հավանական է, որ ամեն ինչ շատ արագ տապալվի եւ փլուզվի: Ի վերջո ֆուտբոլային տնտեսություն ղեկավարելը ֆուտբոլի մասին հոդված գրել կամ հաղորդում պատրաստել չէ:

Շատերի մոտ հարց է առաջանում, թե ինչու հենց Արմեն Մելիքբեկյանը եւ Արմեն Նիկողոսյանը: Պատասխանը շատ պարզ է. նրանց ներկայությունը գործող իշխանություններին հնարավորություն է տալիս ուղիղ ղեկավարել նաեւ ՀՖՖ-ն, իսկ վերոհիշյալները վերածվելու են, իսկ ավելի ճիշտ վաղուց արդեն վերածվել էին խամաճիկային գործիչների:

Վարդան Մխիթարյան

Top-News.am