ԱՄՆ Պետքարտուղարությունը սենատորներին խնդրել է մեղմել Թուրքիայի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ Պետքարտուղարությունը սենատորներին հղած ծառայողական գրության մեջ ներկայացրել է իր անհամաձայնությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի ռազմական գործողության անցկացման եւ ռուսական Ս-400 ԶՀՀ-ների գնման հետ: «Ոչ պաշտոնական տեսլական» անվանմամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակել է The Daily Beast լրատվական պորտալը:
Խոսքն օրինագծի մասին է, որը պատրաստել էին հանրապետական Ջեյմս Ռիշը (Այդահո նահանգ) եւ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի նահանգ): Այն ավելի վաղ ստացել էր ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի արտասահմանյան գործերով պալատի հավանությունը եւ հիմա պետք է քննարկվի Սենատում, որի ժամանակ կարող են շտկումներ կատարվել:
Նախաձեռնությունն, ի թիվս այլոց, վաշինգտոնյան վարչակազմին պարտավորեցնում է CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով Անկարայի դեմ սահմանափակումներ մտցնել՝ Ս-400-ի գնման հետ կապված, ինչպես նաեւ ԱՄՆ իշխանություններին արգելում է «Թուրքիայի կառավարությանը մատակարարել պաշտպանական նշանակության ապրանքներ, ծառայություններ եւ տեխնոլոգիաներ», եթե դրանք կարող են օգտագործվել Սիրիայում գործողության ժամանակ:
Պետքարտուղարության կարծիքով՝ օրինագծում շարադրված մի շարք սահմանափակումներ մտցնելը կարող է հանգեցնել «Ռուսաստանից կամ այլ հակառակորդներից Թուրքիայի կախվածության մեծացմանը»: «Ամերիկյան զենքի պաշարների բացակայությամբ այս սահմանափակումները կարող են Թուրքիային դրդել միություն փնտրել Ռուսաստանի հետ՝ որպես իր սպառազինության գլխավոր աղբյուր, ինչը կազդի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության վրա»,- ընդգծվում է գրության մեջ: Պետքարտուղարությունը նաեւ կարծում է, որ ներկայիս տեսքով օրենսդրական նախաձեռնությունը կարող է վնաս հասցնել պաշտպանական ոլորտում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերություններին եւ բացասաբար անդրադառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի վրա:
Պետքարտուղարությունը սրանով պայմանավորված կոչ է անում օրինագծում փոփոխություններ կատարել՝ ուղղված, մասնավորապես, որոշ սահմանափակող միջոցների մեղմացմանը՝ դրանք իրականացնելիս բացառություններ կիրառելու հնարավորություն ընձեռելու ճանապարհով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել