Արգենտինայում գիրք գողացած Մեքսիկայի դեսպանն ազատվել է
Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտնել է, որ Արգենտինայում Մեքսիկայի դեսպան 76-ամյա Օսկար Ռիկարդո Վալերո Ռեսիո Բեսերան, որը բռվել էր գրախանութից Կազանովայի կենսագրական գիրքը գողանալիս, ազատվել է առողջական վիճակի պատճառով եւ նյարդաբանական բուժում է ստանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռիկարդո Վալերոն մեծ անձնավորություն է, նա պետք է նյարդաբանական բուժում ստանա: Մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- Twitter-ում նշել է Էբրարդը:
Դեկտեմբերի սկզբին դեսպանին անվտանգության աշխատակիցը բռնել էր գրախանութից 10 դոլարից պակաս արժողության Ջակոմո Կազանովայի կենսագրական գիրքը դուրս բերելու փորձ կատարելիս: Պատմությունը հայտնվել էր տեղական լրատվամիջոցներում, որոնք ցուցադրել էին տեսահսկման խցիկներով նկարահանված միջադեպի տեսագրությունը:
Էբրարդը Վալերոյին հետ էր կանչել Մեքսիկա, որից հետո հայտնի էին դարձել տարեց դիվանագետի առողջական վիճակի մանրամասները:
Նրան բուժող բժշկի եզրակացության համաձայն, որը լրատվամիջոցները հրապարակել են, Վալերոն 2012 թվականին գլխուղեղի վիրահատության է ենթարկվել, որից հետո վստահաբար ցուցադրել է ուղեղի ակտիվության վերականգնում եւ կատարել բարդ սոցիալական եւ վերլուծական գործառույթներ, սակայն տեղի ունեցածի լույսի ներքո անհրաժեշտ է «ներյրովիզուալիզացիայի եւ կոգնիտիվ գնահատականների հետազոտությունների համալիր վերագնահատում»: Բժիշկը կասկածում է, որ վերջերս կարող էին տեղի ունեցած լինել «ուղեղի կառուցվածքի եւ ֆունկցիոնլ փոփոխություններ»:
Վալերոյին մեքսիկայում դեսպանի նշանակում են կատարել 2019 թվականի մարտին: Նա 2001-2004 թվականներին եղել է Չիլիում Մեքսիկայի դեսպանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել