Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի» հանդիպել Պուտինի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում անցկացնել մինչև տարեվերջ, եթե անհրաժեշտություն առաջանա:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին բելառուս առաջնորդն ասել է «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ: Նա հավելել է, որ առաջիկայում իրենք հեռախոսազրույց կունենան: Նրա խոսքով՝ դրանից հետո հավանական է նաև անձնական հանդիպման անցկացումը, եթե այն անհրաժեշտ լինի:
«Եթե մեզ հանդիպում պետք լինի, իհարկե, մենք ցանկացած պահի, ցանկացած վայրում Ռուսաստանում կամ Բելառուսում կհանդիպենք»,- նշել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ երկու երկրի ղեկավարները հանդիպում են ունեցել դեկտեմբերի 20-ին` Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել