Սարգիսը սիրում է խաղալ թոփ թիմերի դեմ. «Հոֆենհայմի» անդրադարձը (ֆոտո)
Գերմանական «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունն անդրադարձել է Բունդեսլիգայի 17-րդ տուրի՝ «Բորուսիայի» դեմ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանին:
«Գոլ խփեց «Բավարիայի» դեմ խաղում, գոլ խփեց «Բորուսիայի դեմ խաղում: Սարգիսը սիրում է խաղալ թոփ թիմերի դեմ»,- գրել է «Հոֆենհայմի» մամուլի ծառայությունը՝ Ֆեյսբուքի պաշտոնական էջում տեղադրելով Սարգիս Ադամյանի յուրահատուկ լուսանկարը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում «Հոֆենհայմը» տանը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ:
Դաշտի տերերին հաղթանակ պարգևեց ընդմիջմանը փոխարինման մտած Սարգիս Ադամյանը, որը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Ադամյանը հաղթանակ դուբլ էր ձևակերպել Մյունխենի «Բավարիայի» հետ խաղում:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը