ՌԴ բնակիչը ծեծելով մահվան է հասցրել իր նորածին որդուն՝ լացի պատճառով
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում հարբած տղամարդը մահացու ծեծի է ենթարկել իր մեկ ամսական որդուն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեին:
Հաղորդվող տվյալներով՝ 29-ամյա հայրը մի քանի անգամ հարվածել է նորածնին, որից հետո նրան գետնին է նետել սեփական հասակի բարձրությունից: Ստացած վնասվածքներից երեխան մահացել է: Նախնական տվյալներով՝ տղամարդը կատաղել է երեխայի լացի պատճառով:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ներկա պահին նա ձերբակալվել է, որոշվում է կալանքի տակ առնելու հարցը:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Խաբարովսկի բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, հրացանից կրակել է իր մանկահասակ որդուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել