Ճապոնիայում արտակարգ վայրէջք է կատարել այրվող շարժիչով ինքնաթիռը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է ճապոնական ANA (All Nippon Airways) ավիաընկերության Boeing-767 ինքնաթիռի հարկադիր վայրէջքի տեսանյութը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, օդանավակայանում տեղի ունեցած արտակարգ վայրէջքը պատկերող տեսանյութը հրապարակել է տեղի հեռուստաալիքներից մեկը:
Օդանավն իրականացնելիս է եղել Տոկիո մեկնող 246-րդ չվերթը և օդ է բարձրացել Ֆուկուոկա քաղաքի օդանավակայանից: Նշվում է, որ թռիչքի մեկնարկից մեկ ժամ անց աջ շարժիչում բռնկված հրդեհի պատճառով ինքնաթիռը վերադարձել է Ֆուկուոկայի օդանավակայան:
Օդանավում 270 ուղևոր է գտնվել, ինչպես նաև անձնակազմի 8 անդամ: Նրանցից ոչ ոք չի տուժել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել