Թուրքիայում ավելացել են սեռական բռնության դեպքերը, իսկ սեռական բռնության համար դատապարտվողների թիվը՝ նվազել
Թուրքիայում անցած տարվա ընթացքում զգալիորեն ավելացել են սեռական բնույթի հանցագործությունները, սակայն ի հակառակ դրա՝ նվազել է դրանց հիման վրա դատապարտվող անձանց թիվը, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
Թուրքիայի արդարադատության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 10 տարում Թուրքիայում սեռական բռնության դեպքերն աճել են շուրջ 32 տոկոսով: Մինչդեռ սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտվածների թիվը նվազել է 11 տոկոսով:
Թուրքիայի վիճակագրական վարչության (TÜİK) տվյալներով՝ երկրում ապրող յուրաքանչյուր չորրորդ կին իրեն անվտանգ ու ապահով չի զգում։
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ այս տարվա միայն հունվար ամսվա ընթացքում կանանց հանդեպ բռնության հետևանքով Թուրքիայում մահացել է իգական սեռի 37 ներկայացուցիչ, որը մեկ ամսվա համար ռեկորդային ցուցանիշ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով