Կարևոր չէ՝ ով է կրում «սուպերվարչապետական կոստյումը», կարևոր է, որ մենք չունենանք մեկ անձից կախված իրավիճակ. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Մենք երկար ժամանակ քննարկում էինք, որ նախկին համակարգում անձերը առանձնահատուկ դեր են ունեցել, որը քաղաքական համակարգի վրա ազդել է, բայց մենք այսօր կրկին ունենք միանձնյա կենտրոնական քաղաքական համակարգ, որը փորձում ենք բալանսավորել։
Այս մասին այսօր Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
«Քաղաքական տարբեր իրադարձությունների շրջանակում մեր գործընկերները հիշում են մեր երրորդ ճանապարհը, որի համար ես հպարտ եմ, որովհետև դա հավասարակշռված ճանապարհ է, որովհետև այն մտահոգ քաղաքական գործչի ճանապարհն է»,- ասաց նա։
Խաժակյանը նշեց, որ իրենք անհանգստանում են պետության համար: Քաղաքական իրավիճակում երրորդ ճանապարհն է, որով պետք է երկիրը զարգանա։ ««Լուսավոր Հայաստանի» գործունեությունը համակարգող է։ Ինչպես նախկինում մենք բարձրաձայնում էինք խնդիրները, զերծ մնալով անձնավորված ձևակերպումներից, նույն ճանապարհով մենք շարունակում ենք խոսել համակարգերի մասին»,-ասաց նա։
Մենք ասում ենք՝ կարևոր չէ, թե ով է կրում «սուպերվարչապետական կոստյումը», կարևոր է, որ այդ համակարգը լինի փոխզսպված, և մենք չունենանք այնպիսի իրավիճակ, երբ մեկ անձից կախված իրավիճակ լինի»,- նշեց Խաժակյանը։
Նա, մեջբերելով իշխանության այն խոսքը, որ խնդիր ունեն մեկ դատավորի հետ, որին պետք է փոխել, ասաց, որ իրենք իրականում խնդիր ունեն համակարգերի ռեֆորմների հետ։ Ըստ Խաժակյանի՝ կուսակցության պայքարն այն է, որ լինեն ինստիտուտներ, որոնք կլինեն մշտական և արդարության սկզբունքները պահպանող։
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը