Մոուրինյո. Իմ ֆուտբոլիստները ցույց տվեցին, որ ցանկանում են խաղալ Եվրոպայի լիգայի եզրափակիչում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Սաութհեմփթոնի» հետ գոլազուրկ ոչ ոքին Անգլիայի առաջնության նախավերջին խաղում:
«Մեր դեմ խաղում էր լավ մրցակից, թիմ, որը ցանկանում է հաղթել եւ հաջող ավարտել մրցաշրջանը: Մենք եւս ներդրեցինք մեծ ջանքեր: Իմ բոլոր ֆուտբոլիստների խաղն ինձ մոտ թողեց դրական էմոցիաներ: Հրաշալի խաղաց Սերխո Ռոմերոն, որն արժանի է գովասանքի խոսքերի: Ընդհանուր առմամբ, թիմն իդեալական տեսք չուներ, սակայն անհատապես լավ գործեց: Այս խաղացողները ցույց տվեցին, որ ցանկանում են դաշտ դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում:
Ինչ վերաբերում է Դավիդ Դե Խեային, ապա, հավանաբար, նրան դաշտում կտեսնեք «Լոս Անջելես Գելաքսիի» դեմ նախամրցաշրջանային խաղում: Մտադիր եմ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում դաշտ դուրս բերել Ժոել Պերեյրային, իսկ Սերխիո Ռոմերոն հանդես կգա Եվրոպայի լիգայի եզրափակիչում»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Սաութհեմփթոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:
Մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչում խաղալու են «Մանչեսթեր Յունայթեդն» ու Ամստերդամի «Այաքսը»: Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ հանդես եկել է 1996-ին: Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
NEWS.am Sport


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին