Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ապագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYT Թրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկել Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկա Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը Նոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբ Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը Մանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձը Վահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամԱրվեստանոց՝ սեփական գյուղում Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից
Հայաստան

ՀՖՖ-ում չպետք է լինեն Մելիքբեկյանի և Նիկողոսյանի նման բախտախնդիրներ, նրանց պատճառով մեր ֆուտբոլում քաոս է. ՀՖՖ նախագահի պաշտոնին համապատասխանում է Թ. Գրիգորյանը. Ս. Բաղդասարյան (տեսանյութ)

Ես հիմա պայքարի եմ դուրս եկել, որ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի նման բախտախնդիր մարդիկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար մարմնում չլինեն: Կարծում եմ՝ թեկնածուներից Թովմաս Գրիգորյանը բոլոր պարամետրերով համապատասխանում է ՀՖՖ նախագահի պաշտոնին, նա ունի կառավարման փորձ և կատարած աշխատանք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հիմնադիր, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:

«Ֆեդերացիայի ղեկավար մարմնում չպետք է լինեն Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Ես նրանց անցած ճանապարհը լավ գիտեմ: Գիտեմ՝ ինչ ձևով են հարթել իրենց ճանապարհը, շատ վարպետացել են այս հարցում: Հիմա մարդկանց դեմ հոդվածներ են գրում անանուն և շրջապատ են ձևավորել, որոնք կարող են սուտ տեղեկություններ տարածել՝ հասարակական կարծիք ստեղծելու համար»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ Արմեն Մելիքբեկյանը հասարակությանն իր կողմը գրավելու համար առաջ է քաշել այն թեզը, որ «հին ուժերը ուզում են գալ ՀՖՖ, նորից գրավել ֆեդերացիան»:

«Թովմաս Գրիգորյանին են կապում, բայց նույն այդ մարդիկ հին ուժերից են: Նույն Արմեն Մելիքբեկյանը, Արմեն Նիկողոսյանը երկար տարիներ աշխատել են ֆեդերացիայում: Նիկողոսյանը եղել է Ռուբեն Հայրապետյանի խորհրդականը ու նրա դեմ հոդվածներ է գրել, դա նաև Հայրապետյանն է խոստովանում: Այդպիսի բախտախնդիր մարդիկ ուզում են ղեկավարել ֆեդերացիան: Իրենց պատճառով այս մեկ տարվա ընթացքում մեր ֆուտբոլում քաոսային վիճակ է ստեղծվել»,- նշեց մեկնաբանը:

Սուրեն Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում ֆեդերացիայի կողմից մարզերում կառուցվել է 50 փոքր խաղադաշտ, որից 10-ն արդեն շարքից դուրս են եկել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին կկայանա ՀՖՖ արտահերթ ժողովը, որի ընթացքում կընտրվեն Գործադիր կոմիտեի անդամները, և նրանք էլ կընտրեն ՀՖՖ նախագահ: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ Թովմաս Գրիգորյանը, Խորեն Հովհաննիսյանը և Արմեն Մելիքբեկյանը:

«Ֆուտբոլ +»-ի հիմնադիրի կարծիքով՝ ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանի ներկայացրած ծրագիրը նույնպես քննադատություններին չի դիմանում: Մելիքբեկյանը, մասնավորապես, առաջարկում է ստեղծել պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա, ֆուտբոլիստների արհմիություն և մարզերում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնել համայնքների միոջոցով. «Եթե համայնքները պետք է զարգացնեն, ֆեդերացիան էլ ինչ պետք է անի, իսկ պրոֆեսիոնալ լիգան հնարավոր չէ Հայաստանում ստեղծել, որովհետև ակումբները միասնական չեն»:

Սուրեն Բաղդասարյան ևս պնդում է, որ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը և մյուս իսպանացի մասնագետները 2 մլն եվրո աշխատավարձ են ստանում. «Ֆեդերացիայի փողերը մեր ֆուտբոլային հանրության փողերն են, Մելիքբեկյանի և Նիկողոսյանի փողերը չեն, դա հրապարակային պետք է լինի: Առավել ևս եթե դու առյուծի բաժինը տալիս ես իսպանացի մասնագետներին»:

Նա նաև խնդիրներ է տեսնում ՀՖՖ նոր գործկոմի և նախագահի ընտրական պրոցեսում. «Ինչպես կարելի է ժողովի նախապատրաստությունը դնել մի թեկնածուի վրա, որը որոշելու է մյուսների բախտը»:

Սուրեն Բաղդասարյանը նաև նշում է, որ ՀՖՖ նախագահի թեկնածուներից Խորեն Հովհաննիսյանը թեև լավ ֆուտբոլիստ է, լեգենդ է, բայց նա չի կարող ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիայի պես բարդ կառույցը:

«Ֆեդերացիայի նախագահը պետք է կառավարման փորձ ունենա, տնտեսական հարցերից հասկանա: Այդ առումով Թովմաս Գրիգորյանն այդ ճանապարհն արդեն անցել է: Թեկնածուներից ամենահարմարն ինքն է, որովհետև շատ պարամետրերի բավարարում է: Նա շուրջ 20 տարի ֆեդերացիայում է եղել, գործկոմի անդամ է եղել, գործարար է, հիմնադրել է ֆուտզալի «Թալ Գրիգ» թիմը, «Լոռի» ակումբը: Այսինքն՝ նա աշխատանքներ է կատարել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

tert.am