Մոսկվայում հրաձգության հետևանքով 4 հոգի սպանվել է. հատուկ ծառայությունները կատարվածը որակում են որպես ահաբեկչություն
Մոսկվայի կենտրոնական Բոլշայա Լուբյանկա փողոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժել է հինգ մարդ, որոնց բուժօգնություն է ցուցադրվում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ առողջապահության նախարարության տվյալները:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունից, անհայտ անձը կրակ էր բացել փողոցի թիվ 12 տան մոտակայքում: Ավելի ուշ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ անվտանգության ծառայության մեկ աշխատակից է զոհվել:
Ведомости-ի փոխանցմամբ՝ հարձակումը տեղի է ունեցել Կուզնեցկի մոստ 23 հասցեում գտնվող Անվտանգության դաշնային ծառայության շենքի ընդունարանի մոտ: Երեք անհայտ անձինք ներխուժել են տարածք և կրակ բացել: Փոխհրաձգության ժամանակ հարձակվողներից երկուսը սպանվել են, մեկին հաջողվել է դուրս վազել փողոց, որտեղից շարունակել է կրակել, ինչի հետևանքով էլ զոհվել է ընդունարանի դիմաց հերթապահող աշխատակիցը:
Հրաձգությունը շարունակվել է, որի ընթացքում հարձակման երրորդ մասնակիցը ևս սպանվել է:
Անվտանգության դաշնային ծառայությունից հայտնում են, որ ՌԴ հատուկ ծառայությունները կատարվածը որակում են որպես ահաբեկչություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել