Հնարավոր է՝ Լիբանանի կառավարությունը գլխավորի կրթության նախկին նախարար Հասան Դիաբը
2011-2014 թվականներին Լիբանանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրած տեխնոկրատ Հասան Դիաբը կարող է ստանալ պատգամավորական խմբակցությունների մեծամասնության աջակցությունը եւ դառնալ երկրի նոր վարչապետը: Այս մասին հայտնել է Elnashra լրատվական պորտալը, որի տեղեկություններով՝ Դիաբի թեկնածության աջակցությանն են հակվում «Ամալ» եւ «Հիզբոլլահ» շիական կազմակերպությունները, ինչպես նաեւ Ազատ հայրենասիրական շարժումը, որը խորհրդարանի ամենախոշոր դաշինքն ունի՝ 128 տեղից 28:
Հինգշաբթի Բաաբդա պալատում տեղի կունենան Լիբանանի նախագահ Միշել Աունի խորհրդակցությունները խորհրդարանական խմբակցությունների հետ: Սպասվում է, որ դրանց արդյունքներով հայտնի կդառնա երկրի նոր վարչապետի անունը:
Հոկտեմբերի 29-ին զանգվածային բողոքի ալիքի ֆոնին հրաժարական էր ներկայացրել կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրին: Այս սուննի քաղաքական գործիչը, որը «Ալ Մուսթաքբալ» շարժման առաջնորդն է, չորեքշաբթի հայտարարել էր, որ չի հավակնելու վարչապետի պաշտոնին: Հարիրին այս որոշումը պատճառաբանել էր հիմնական քաղաքական կուսակցությունների կողմից իր առաջարկի մերժմամբ՝ ի պատասխան բողոքի ակցիաների մասնակիցների պահանջների տեխնոկրատների կառավարություն ստեղծելու մասին:
«Ալ Մուսթաքբալ» շարժումը հինգշաբթի խորհրդակցության ժամանակ առաջադրելու է վարչապետի սեփական թեկնածուին: Elnashra պորտալը չի բացառում, որ նա կարող է լինել Նավաֆ Սալյամը, որը 2007-2017 թվականներին ՄԱԿ-ում Լիբանանի մշտական ներկայացուցիչ է աշխատել, իսկ 2018-ին ընտրվել է ՄԱԿ Միջազգային դատարանի անդամ: Ավելի վաղ ՆԳ նախարարի պաշտոնակատար Ռայա ալ Հասանը LDC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հերքել էր, որ «Ալ Մուսթաքբալը» պատրաստվում է աջակցել իր թեկնածությանը:
Խորհրդարանական խմբակցությունների հետ երկրի նախագահի խորհրդակցությունների նախաշեմին Լիբանանի իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ընդունել: Բեյրութի կենտրոնում եւ հիմնական ավտոմայրուղիներում տեղադրվել են լրացուցիչ բանակային պարեկներ, որպեսզի գիշերային ժամերին փողոցային բախումներ թույլ չտան:
Հոկտեմբերի 17-ին սկսված զանգվածային ցույցերը կաթվածահարել են Լիբանանի տնտեսական կյանքը, որը ֆինանսական կոլապսի եզրին է: Սրված ճգնաժամի պայմաններում խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին կոչ էր արել ստեղծել ազգային փրկության կառավարություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել