Ադրբեջանցի գործարարի կինը գուշակին հսկայական գումար է վճարել՝ ամուսնուն վերադարձնելու համար
Բաքվի ծանր հանցագործությունների հարցերով դատարանում ընթանում է գործարար Բարաթ Աբդուլաեւի կնոջ՝ Թայմինա Աբդուլաեւայի գործով դատավարությունը: Նա մեղադրվում է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու, կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ խարդախությունների մեջ:
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Թայմինա Աբդուալեւան հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Կինն ասել է, որ վերջին շրջանում ամուսինը լքել է ընտանիքը եւ գնացել ուրիշ կնոջ մոտ: Թայմինա Աբդուալեւան որոշել է, որ ամուսնուն թուղթ ու գիր են արել եւ անհրաժեշտ է նրան ազատել դրանից:
Կինը դիմել է գուշակուհի՝ ոմն Սակինային, ով համաձայնել է հանել թուղթ ու գիրը 20 հազար մանաթով (մոտ 11.7 հազար դոլար): Երբ պարզվել է, որ գուշակուհու գործողություններն օգուտ չեն տալիս, Թայմինան պահանջել է վերադարձնել գումարը:
Սակինան համաձայնել է վերադարձնել գումարը, միայն պայմանով, որ Թայմինան նրան օգնի, քանի որ գուշակուհին նաեւ Վրաստանից էլեկտրոդների ներկրմամբ է զբաղվում: Թայմինա Աբդուլաեւան մեղադրվում է նաեւ ամուսնու բնակարանը յուրացնելու մեջ:
Գործարար Բարաթ Աբդուալեւը, որը հյուրանոցային եւ առեւտրի օբյեկտների բիզնեսով է զբաղվում, արդեն ամուսնալուծության հայց է ներկայացրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով