Հոնկոնգում չեղարկել են ամանորյա ավանդական հրավառությունը` զանգվածային անկարգությունների մտավախությունից դրդված (տեսանյութ)
Հոնկոնգի իշխանությունները ոստիկանության խորհրդով որոշել են չեղարկել Ամանորի գիշերը Վիկտորիա նավահանգստում տեղի ունեցող հրավառությունը: Որոշումը կայացվել է` ելնելով նոր բողոքի ցույցերի և անկարգությունների մտավախությունից, գրում է South China Morning Post-ը:
«Հանրային անվտանգությունը մեզ համար առաջնային է, քանի որ նեղուցի երկու կողմում հանդիսատեսների մեծ բազմություն է հավաքվում հրավառությունը դիտելու»,- նշել է կառավարության զբոսաշրջության վարչության պետ Պան Յուկայը:
Բեռնատար նավերի վրայից միաժամանակ արձակվող մասշտաբային հրավառության փոխարեն կարող են մի շարք երկնաքերերի տանիքներից առանձին հրավառություններ լինել:
Վերջին ամիսներին ցույցերի մտավախության պատճառով Հոնկոնգում չեղարկվել են մի շարք հասարակական միջոցառումներ, այդ թվում՝ Clockenflap երաժշտական փառատոնը, հեծանվասպորտի, գոլֆի և թենիսի միջազգային առաջնությունները, ինչպես նաև գինու և խորտիկների փառատոնը:
Ամռան սկզբին Հոնկոնգում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր ՝ ընդդեմ տեղական իշխանությունների ՝ արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու մտադրության, որը թույլ կտար իրավախախտներին արտահանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած այս օրենսդրական նախաձեռնության հետկանչին` երիտասարդ ընդդիմության կողմնակիցները շարունակել են հակակառավարական բողոքի ցույցերը:
Դրանք պարբերաբար ուղեկցվել են ճանապարների արգելափակումներով, բռնությամբ, հրկիզմամբ և վանդալիզմի գործողություններով: Սակայն վերջին ամսվա ընթացքում քաղաքում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, ցույցերը հանդարտվել են և սկսել են ընթանալ խաղաղ ճանապարհով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել