Սլովակիայում վանդալները հրեական գերեզմանատանը 59 հուշարձան են պղծել
Սլովակիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Նամեստովո գյուղում՝ Լեհաստանի սահմանից ոչ հեռու, անհայտ անձինք հրեական գերեզմանատանը 59 հուշարձան են պղծել:
Ինչպես նշում է timesofisrael.com-ը, 18-րդ դարի երկրորդ կեսին կառուցված այս գերեզմանատունը տասնամյակներ շարունակ անտեսված է եղել, սակայն 2010թ. այստեղ վերանորոգման աշխատանքներ են սկսվել: Չնայած իրականացված աշխատանքներին՝ գերեզմանատունն այժմ կիսաքանդ է. 59 հուշարձան ջարդվել ու շրջվել է:
Բազմաթիվ կամավորներ պատրաստակամություն են հայտնել մասնակցելու գերեզմանատան վերանորոգման աշխատանքներին:
Այժմ իշխանությունները փնտրում են չարագործներին: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել