Թրամփը մտածում է՝ չարժե՞ արդյոք վերանայել «կեղծ դոսյեի» վրա հիմնված բոլոր գործերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում նորից խիստ քննադատել է իմփիչմենթի ընթացակարգը, որն սկսել է Ներկայացուցիչների պալատն իր դեմ։
Նա մտածում է՝ չարժե՞ արդյոք վերանայել կամ չեղարկել բոլոր գործերը, որոնք կապված են իր ընտրական շտաբին հետեւելու հետ։
«Եվ այսպես, քանի որ Քոմին ու ՀԴԲ բարձրաստիճան անձինք կեղտոտ ոստիկաններ են եւ խաբել են դատարանին FISA-ի (Օտարերկրյա հետախուզությանը հետեւելու մասին օրենք) հարցում, չարժե՞ արդյոք վերանայել կամ չեղարկել այդ բոլոր գործերը, որոնք կապված են հեռախոսային խոսակցությունների հետ»,- հարց է տվել Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը մեղադրել է քաղաքական ընդդիմախոսներին նաեւ այն բանում, որ իրեն հետապնդում են «կեղծ դոսյեի» հիման վրա, որը վճարված է անազնիվ Հիլարիի ու Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից, որը նրանք անօրինաբար ներկայացրել են FISA»։
Նրանք ցանկանում են իմփիչմենթ հայտարարել իմ դեմ (ես չեմ անհանգստանում), եւ միեւնույն ժամանակ նրանք բոլորը խախտել են օրենքը բազմաթիվ միջոցներով։ Ինչպես՞ կարող են նրանք դա անել, եւ այնուամենայնիվ, իմփիչմենթ հայտարարել Միացյալ Նահանգների շատ հաջողակ (գումարած տնտեսությունը) նախագահի դեմ, որը ոչ մի վատ բան չի արել։ Այդ մարդիկ խելքները թռցրե՞լ են»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեքշաբթի, իմփիչմենթի քվեարկության նախօրեին ԱՄՆ նախագահը ցասումնալի նամակ է ուղարկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որում նա մեղադրում է Փելոսիին «ամերիկյան դեմոկրատիայի դեմ պատերազմ հայտարարելու» մեջ։


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում