Նեպալի իշխանությունները ցանկանում են խստացնել Էվերեստ բարձրանալու կանոնները
Նեպալի կառավարությունն առաջարկել է փոփոխություններ մտցնել Էվերեստ բարձրանալու թույլտվության կանոններում, տեղեկացնում է Reuters-ը։
Առաջարկությունը կատարվել է այն բանից հետո, երբ այս տարի 11 լեռնագնաց զոհվեց լեռը հաղթահարելիս։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հետեւյալ պահանջներին.
Էվերեստի գագաթ բարձրանալ ցանկացող մարդիկ պետք է ապացույցներ ներկայացնեն այն մասին, որ բարձրացել են Նեպալի գոնե մեկ լեռնագագաթ՝ 6500 մետր բարձրությամբ,
լեռնագնացները պետք է տեղեկանքներ ներկայացնեն առողջական վիճակի մասին,
ուղեվարները պետք է նման գագաթ բարձրանալու կազմակերպման երեք տարվա փորձ ունենան։
Այս բոլոր պահանջներն արժանացել են քննադատների առարկությանը, որոնք կարծում են, որ հենց Նեպալում լեռնագագաթ բարձրանալը վկայող փաստաթուղթ ներկայացնելը իմաստ չունի, իսկ առողջական վիճակի ու ուղեվարների փորձի մասին տեղեկանքները հեշտ է կեղծել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել