Հենրիխ Մխիթարյանը կպարգեւատրվի խաղադաշտում
Եվրոպայի ֆուտբոլային միությունը հիշելով հին ավանդույթները, որոշում է կայացրել եվրոգավաթների եզրափակիչների պարգեւատրումները կրկին անցկացնել խաղադաշտում:
Նման առաջարկով հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Այն հաստատվել է գործադիր կոմիտեի կողմից եւ ուժի մեջ կմտնի մայիսի 24-ից, երբ Ստոկհոլմում տեղի կունենա Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը: Նախկինում եզրափակիչների մասնակիցներին պարգեւատրում էին մարզադաշտի բարձրաստիճան հյուրերի օթյակում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մասնակցիներից մեկը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» է, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Դա նշանակում է, որ մեր ֆուտբոլիստը ՈՒԵՖԱ-ից մեդալ կստանա (անկախ խաղի ելքից) անմիջապես խաղադաշտում, ինչպես ընդունված է եղել մրցաշարի ստեղծման օրվանից սկսած: Իզուր չեն ասում, որ լավագույն նորը, դա մոռացված հինն է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում