2019 թվականին աշխարհում սպանվել է 49 լրագրող
2019 թվականին աշխարհում սպանվել է 49 լրագրող, ինչը 16 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Այդ մասին հայտնել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF), հաղորդում է AFP-ը:
Կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին 20 տարվա ընթացքում տարեկան մահանում է միջինում մոտ 80 լրագրող:
Կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դելուարը նախազգուշացրել է, որ երկրներում խաղաղ պայմաններում սպանված լրագրողների թիվը մեծ է: 10 լրագրող է մահացել Մեքսիկայում: «Լատինական Ամերիկան, որտեղ 14 լրագրող է սպանվել, հավասարվել է Մերձավոր Արեւելքի ցուցանիշներին»,- ասել է նա՝ հավելելով, որ չնայած դրան՝ կոնֆլիկտների գոտիներում մահացած լրագրողների թիվը նվազել է:
RSF-ի տվյալներով՝ավելի շատ լրագրողներ են հայտնվում ճաղերի հետեւում: Մոտ 389 մարդ է հայտնվել բանտում 2019-ին, ինչի 12 տոկոսով ավելի շատ է անցած տարվա համեմատ: Գրեթե կեսը գտնվել է Չինաստանում, Եգիպտոսում եւ Սաուդյան Արաբիայում:
Միեւնույն ժամանակ, 57 լրագրող է գերի պահվում Սիրիայում, Եմենում, Իրաքում եւ ՈՒկրաինայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել