Հայրն իր «երեխային» գտել է լվացքի մեքենայի մեջ
Imgur-ի օգտատեր ARussianAndHisBike-ը պատմել է, որ քիչ էր մնում սրտի կաթված ստանար, երբ լվացքի մեքենայի մեջ տեսել է իր դստեր դեմքը: Տղամարդն ի սկզբանե կարծել է, թե իր կինը հագուստների հետ երեխային էլ է դրել մեքենայի մեջ, սակայն ավելի ուշադիր դիտելուց հետո հասկացել է՝ դա ընդամենը շապիկ է, որի վրա պատկերված է իր դստեր դեմքը:
«Խնդրում եմ, եթե դուք երբևէ լվացքի մեքենայի մեջ լվալիս լինեք ձեր շապիկները՝ ձեր դստեր կամ որդու նկարով, անպայման ինչ-որ գրություն թողեք զգուշացմամբ, որ դա երեխա չէ»,- հրապարակված լուսանկարին կից գրել է օգտատերը:
Լուսանկարը լայն տարածում է գտել համացանցում: Այն ունի ավելի քան 100 հազար հավանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել