Իրանի փոխնախագահը նախագահական մրցավազքից դուրս է եկել հօգուտ Ռոհանիի
Իրանի նախագահի թեկնածու Իսհաք Ջահանգիրին պաշտոնապես հայտարարել է նախագահական մրցավազքից դուրս գալու մասին եւ աջակցել է նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությանը, փոխանցում է ԻՌՆԱՆ-ն:
«Ես կշարունակեմ բոլոր ջանքերը գործադրել հանուն ընտրություններում Ռոհանիի եւ նրա ծրագրի հաջողության»,- նշված է Իրանի փոխնախագահ Իսհաք Ջահանգիրիի հայտարարության մեջ: «Հասան Ռոհանիին աջակցությունը եւ նրա օգտին քվեարկությունը դա Իրանի ժողովրդի աջակցությունն է»,- նշված է հայտարարության մեջ:
Բարեփոխիչների գերագույն խորհուրդը պաշտոնական նամակով Ջահանգիրիին խնդրել է նախագահական մրցավազքից դուրս գալ հօգուտ Ռոհանիի:
Ավելի վաղ Իրանի նախագահի ընտրության մրցավազքից դուրս գալու եւ Իբրահիմ Ռաիսիի թեկնածությանն աջակցելու մասին հայտարարել էր Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին: Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների 50 տոկոսից ավելին: Եթե թեկնածուներից ոչ մեկը ընտրողների նման քանակի ձայն չստանա, կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն առաջին փուլի երկու առաջատարները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով