Չինաստանի ԱԳՆ-ն առայժմ չի հավաստել ԱՄՆ-ի հետ գործարքի կնքման հնարավորությունը
Չինաստանն առայժմ չի հավաստում ամերիկյան կողմի հայտարարությունն այն մասին, թե առեւտրական համաձայնագրի առաջին մասի ստորագրումը կկայանա արդեն հաջորդ ամսին, ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին: Այդ մասին դեկտեմբերի 16-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է
ՉԺՀ-ի արտգործնարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը։ Դեկտեմբերի 13-ին Չինաստանը եւ ԱՄՆ-ն հայտարարել են, որ համաձայնեցրել են առեւտրական համաձայնագրի առաջին մասի տեքստը: Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են միմայնց նկատմամբ չսահմանել նոր մաքսեր, որոնք պետք Է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին: Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել Է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի ստորագրումը կկայանա 2020 թվականի հունվարի սկզբին:
«Այս պահին Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է ավարտեն պարտադիր իրավաբանական ընթացակարգերը եւ (փաստաթղթերի – խմբ.) թարգմանությունը, դրանից հետո մենք ստույգ վայրի եւ օրվա մասին որոշում կընդունենք համաձայնագրի ստորագրման համար»,- հայտարարել է դիվանագետը՝ պատասխանելով այն բանը հավաստելու խնդրանքին, թե կողմերն իրո՞ք պատրաստ կլինեն հաջորդ տարվա հունվարին ստորագրելու համաձայնագիրը: Նա հավելել է, որ երկու երկրների աշխատնքային խմբերը շարունակում են կոնսուլտացիաները, համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար. ՔԿ
Ջերմաստիճանը կբարձրանա
Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է ...
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայ...
Իրանի Բանդար Աբբաս քաղաքում պայթյուններ են որոտացել․ Mehr
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Գյումրիում և Կապանում